Թուրքական T24 առցանց թերթը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից դժգոհ նրա կուսակիցները կարող են հիմնել նոր կուսակցություն: Այդ մասին CNN Türk-ի «Ի՞նչ է կատարվում» հաղորդման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի հոդվածագիր Այշե Յըլդըրըմ Բաշլանգըչը:
Նա այդ առումով մասնավորապես հիշատակել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի ու կրթության նախկին նախարար Հուսեին Չելիքի անունները: Բաշլանգըչը չի բացառել, որ նրանց կարող է միանալ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայիս նախագահ ու երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով այդ պաշտոնները կլքի մայիսի 22-ին ԱԶԿ-ի առաջիկա գագաթնաժողովից հետո:
Բաշլանգըչն անգամ չի բացառել, որ այդ խմբին կարող են միանալ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահի պաշտոնին հավակնողներ, հայտնի հայատյացներ Մերալ Աքշեներն ու Սինան Օղանը, որոնք ներկայումս գտնվում են ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի հալածանքների ներքո:
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02