Տավուշի մարզի Իջեւան քաղաքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Պարզվում է՝ 50-ամյա Վաչագան Ա.-ին սպանել է փեսան՝ 29-ամյա Արթուր Շ.-ն: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուրն օգոստոսի 16-ին վաղ աավոտյան Իջեւանի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ սպանել է աներոջը: Արթուր Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջեւանի հուշաղբյուրներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում եւ աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել եւ սպանել է նրան:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02