Եվրատեսիլն այս տարի հայաշատ է լինելու: Բացի Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Իվետա Մուկուչյանից, Եվրատեսիլի բեմում կհայտնվեն ևս երկու հայ: «Եվրատեսիլ-2016»-ն այս տարի կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Արդեն հայտնի են Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի հաղթողները: Նրանց շարքում է Իվետա Մուկուչյանը: Իսկ մեր երկու հայրենակիցներին կտեսնենք մայիսի 12-ին:

Երգչուհի Ջամալան կներկայացնի Ուկրաինան «Եվրատեսիլ-2016»-ում: 32-ամյա երգչուհին ծնվել է հայուհու և թաթարի ընտանիքում: Ջամալայի հայուհի մայրը ևս երաժիշտ է. նա հրաշալի է երգում և դասավանդում է երաժշտական դպրոցում: Ջամալայի իսկական անունը Սուսաննա Ջամալադինովա է, միավորելով անունն ու ազգանունը ` աղջիկը ստացել է իր բեմական կեղծանունը: Երգչուհուն հաջողություն է բերել 2006թ Նոր Ալիք մրցույթը, որտեղ նա գրավել է առաջին հորիզոնականը: Ջամալան «Եվրատեսիլ-2016»-ին ընտրվել է հանդիսատեսի քվերակության շնորհիվ :

Վրաստանն այս տարի միջազգային մրցույթում կներկայացնի Young–Georgian-Lolitaz խումբը, որի անդամներից մեկը ևս հայ է: Young–Georgian-Lolitaz ռոք խմբի թմբկահարը Դիմա Հովհաննիսյանն է: Նա խմբին է միացել 2015-ին, մինչ այդ մեր հայրենակիցը նվագել է վրացական մի շարք բենդերում. «Նա մեր երկրի լավագույն թմբկահարներից է»,-ասում է խմբի հիմնադիր Նիկա Քոչարովը: Դիմա Հովհաննիսյանը նաև դասավանդում է երաժշտական դպրոցում և ունի իր անձնական խումբը, որը կազմված է պատանի երաժիշտներից։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44