Թուրքիայի սահմանապահ ծառայությունը սպանել և ծեծի է ենթարկել սիրիացի փախստականների և մաքսանենգների: Այդ մասին օրերս հրապարակված զեկույցում հայտնում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Զեկույցում, որի պատրաստման համար կազմակերպությունը հարցազրույցներ է ունեցել տուժածների և ականատեսների հետ, նշվում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում թուրք սահմանապահները սպանել են հինգ մարդու, այդ թվում՝ երեխայի, և ծանր վիրավորել 14 մարդու: «Մինչ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, թե նրանք գրկաբաց են ընդունում սիրիացի փախստականներին, նրանց սահմանապահները սպանում և ծեծում են նրանց»,- ասել է Human Rights Watch կազմակերպության փախստականների հարցով առաջատար հետազոտող Գերի Սիմփսոնը: Իրավապաշատպան կազմակերպությունը դեռ 2015 թվականի օգոստոսին հաղորդել էր, որ Թուրքիան հետ է ուղարկում փախստականներին: Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիայի սահմանապահներն արգելափակել են հազարավոր սիրիացիների, ովքեր փախչում էին Սիրիայի տարածքում իրենց ճամբարից՝ այն բանից հետո, երբ այն ենթարկվել էր հրետակոծության։ Թուրքիայի սահմանապահները մեղադրվում են կրակ բացելու և ծեծի ենթարման հետ կապված մի շարք դեպքերի համար, որոնց ընթացքում 3-9 տարեկան 3 երեխա է վիրավորվել, իսկ մեկ մաքսանենգ՝ ծեծելով սպանվել: Սահմանի մոտ ապրող սիրիացիները նաև հայտնել են, որ թուրք սահմանապահները կրակել են նրանց ուղղությամբ, երբ նրանք փորձել են վերցնել սահմանի պատի մոտ գտնվող դիերը: Human Rights Watch-ը նամակ է հղել Թուրքիայի ներքին գործերի նախարարին՝ կոչ անելով իշխանություններին հետաքննել մեղադրանքները:
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02