Artsakhpress.am-ի փոխանցմամբ Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն իր անդարադարձում «Politico Europe» պարբերականում գրել է, որ Ապրիլի 2-ին զինադադարի խախտման ամենահավանական պատճառն այն է, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Վերջինիս դիտարկմամբ, ղարաբաղյան հակամարտության շուրջ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը երկու կամ երեք քայլ են հեռու Բոսնիական ոճով հակամարտության բռնկումից, որը կարող է վնասակար լինել ավելի լայն տարածաշրջանի համար: «1994 թվականին կնքված հրադադարը պետք է լիներ խաղաղության համաձայնագրի նախերգանքը, բայց այն այդեպես էլ իրականություն չդարձավ: Հրադադարը լարված իրավիճակում էր վերջին մի քանի տարիներին: Ադրբեջանը այդ ընթացքում կառուցեց ծանր զինտեխնիկայի իր պահեստը, իսկ ռազմական հռետորաբանությունն էլ ավելի սրվեց, քան 1990-ականներին: Վերջնականապես հրադադարը խախտվեց ապրիլի 2-ին: Ամենահավանական պատճառներից կարող է լինել այն, որ Ադրբեջանը ցանկացավ ստուգել հայերի մարտունակությունը և ըստ այդմ նրանց ստիպել բանակցել ավելի թույլ դիրքերից: Բայց մարդկային գինն ավելի թանկ արժեցավ՝ մոտ 200 հոգի»,- գրում է փորձագետը: Վերջինիս կարծիքով ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր հրադադարի ռեժիմը չափազանց փխրուն է և ամեն պահի կողմերը կարող են ներքաշվել ավելի լայնամասշտաբ պատերազմի մեջ, քան 1991-1994 թվականներին էր: Վաալի կարծիքով Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգային մեծ վակուում է առաջացել, որը կարելի է լցնել միայն խաղաղության հաստատման համար բանակցություններով, հակառակ դեպքում վտանգ է ստեղծվում ողջ տարածաշրջանի համար: Ըստ Վաալի, իր մտահոգությունների մասին է հայտնում նաև Վրաստանը, որտեղ ապրում են մեծ թվով հայկական և ադրբեջանական համայնքներ, իսկ մյուս կողմից էլ կա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հանգամանքը կա: Փորձագետի գնահատմամբ, ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված հրադադարի բանավոր համաձայնությունից բացի մինչ այս պահը Ռուսաստանը քիչ բան է արել հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար: «Այս հավասարակշռող խաղը նշանակում է, որ Ռուսաստանը անկարող է Ղարաբաղի շուրջ օրակարգ ձևավորել: Հետևաբար տարածված կարծիքն առ այն, որ եթե իրերի դրությունը ավելի վատանա, «Ռուսաստանը կկարգավորի այն», տեղին չէ: Սա նաև մարտահրավեր է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնցից և ոչ մեկը բավարար ջանքեր չի գործադրել հավասարակշռված միջազգային ծրագիր առաջարկելու համար», - եզրափակում է դե Վաալը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55