Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող երկու զինծառայող ազատվել է զինվորական ծառայությունից:
Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան մեկ տարի առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Է. Ք.-ը եւ հայտնել, որ որդին՝ զինծառայող Գ. Ք.-ն, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ գտնվում է ծառայության մեջ:
Գ. Ք.-ն ունեցած գանգատների պատճառով պարբերաբար հետազոտվել է, ստացել տարբեր՝ զինծառայության հետ անհամատեղելի ախտորոշումներ: Ավելին՝ զորակոչման պահին գտնվել է տենդի մեջ, նույնիսկ անհրաժեշտ պատվաստումներ չի ստացել դրա պատճառով, սակայն տենդի իրական պատճառները հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, չնայած, որ նման պայմաններում, համաձայն ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի, զորակոչիկին պետք է 6-ամսյա ժամկետով տարկետում տրամադրվեր:
Զինծառայությանը՝ զորակոչիկի պիտանիության հարցը վերանայելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. սեպտեմբերից ՀՀ Պաշտպանության նախարարությանը ներկայացված գրություններին ի պատասխան՝ Նախարարությունից նախ հայտնել են, որ զինծառայողը պետք է ներկայացվի առաջիկա ԿՌԲՀ նիստին, ապա նաեւ նշել են, որ հետազոտությունները շարունակվում են: Ընդ որում՝ երկրորդ պատասխանն ստացվել է Կազմակերպության կողմից նույն հարցով երկրորդ գրությունն ավելի քան մեկ ամիս անց ուղարկելուց հետո միայն:
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարունակաբար երկարաձգվել է զինծառայողի բուժումը, ցուցում է տրվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ազատելու մասին, սակայն այդուհանդերձ հետազոտությունների արդյունքում վերջինս ՀՀ ՊՆ 410 հրամանի 30 Գ, 28 Բ, 48 Դ հոդվածների առկայությամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել:
Եվ վերջապես, 2016 թ. դեկտեմբերի 19-ին ԿՌԲ Հանձնաժողովը որոշել է, որ «Գ. Ք.-ն պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով պատերազմական ժամանակ՝ համաձայն ՀՀ ՊՆ 410 հրամանի 11 Բ, 20 Գ, 28 Բ, 48 Դ, 26 Դ, 7 Գ, 10 Գ հոդվածների»:
Հետաքրքիր է, որ որոշմամբ հստակ նշված է՝ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում: Մինչդեռ ավելի քան մեկ տարի իրականացված փորձաքննություններից եւ ոչ մեկի արդյունքում նման որոշում չի կայացվել եւ անհասկանալիորեն ձգձվել է զինծառայության պիտանիության հարցի վերջնական լուծումը:
Մեկ այլ զինծառայողի՝ ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Հ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով 2016 թ. հոկտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զինծառայողի մայրը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Զ. Է.-ն:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02