Բրյուսելի ու Անկարայի միջեւ միգրացիոն գործարքը ձախողման շեմին է, ու Թուրքիան այդ ֆոնին սպառնում է Եվրոպան հեղեղել միգրանտներով, գրում է The Telegraph-ը:
Թերթը վկայակոչում է Բուրհան Կուզին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվավոր խորհրդականին ու Թուրքիայի իշխող կուսակցության ավագ անդամներից մեկին, որն իր թվիթերյան էջում գրել էր «Եթե Եվրախորհրդարանը սխալ որոշում կայացնի՝ մենք կուղակենք փախստականներին (Եվրոպա)»:
Bloomberg-ին տված հեռախոսային հարցազրույցում նա նաեւ հավելել է, որ եթե Թուրքիայի դռները բացվեն՝ «Եվրոպային փորձանք է սպասվում»:
Եվրախորհրդարանի ներկայացուցիչները կտրուկ են արձագանքել Բուրխան Կուզի խոսքին: «Դա շանտաժ է»,- մեջբերում է Bloomberg –ը ԵԽ լիբերալ խմբակցության ներկայացուցիչ Սոֆի ին՝տ Վելդին : Շվեդ լիբերալ Սեսիլիա Վիքսթրեմը հայտնել է, որ «դա մի տեսակ անբարոյական է»:
Կուզուն նկատի ունի Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ տրամադրելը: Այս հարցը հիմա քննարկվում է ԵԽ-ում:
Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շուլցը մինչ այդ հայտնել էր, որ Թուրքիայի քաղաքացիներին անվիզա ռեժիմ կտրամադրվի միայն այն դեպքում, եթե Անկարան կատարի ԵՄ բոլոր պայմանները, որոնք նշված են այդ գործարքում:
Էրդողանն էլ հայտարարել է, որ մտադիր չէ ենթարկվել Եվրամիության պահանջներին, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրությունում փոփոխություններ անելուն: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրն էլ մայիսի 10-ին նշել էր, որ պահանջների այդ մասը վիզաների չեղարկման հետ ոչ մի կապ չունի:
Bloomberg-ի տվյալներով, Էրդողանը նաեւ հրաժարվել է ԵՄ-ին տեղեկություններ տրամադրել միգրանտների բնակեցման ու կրթության նախագծերի վերաբերյալ, որոնք Անկարան պետք է ապահովի Բրյուսելի տրամադրած գումարներով:
«Դուք կատակո՞ւմ եք: Ի՞նչ նախագծեր: Ոչ մի նախագիծ էլ չի լինի: Մենք այստեղ 25 ճամբար ունենք»,- մեջբերում է Bloomberg–ը Թուրքիայի նախագահին:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44