Հայոց բանակը մեր պետության ամենակայացած, ամենաառանցքային և կենսունակ կառույցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Հայոց բանակի կենսագրությունն ուղղակիորեն կապված է մեր պետականության կենսագրության հետ: Ազատագրական, ֆիդայական շարժման արդյունքում վերածնվեց մարտունակ, հզոր և իր ժողովրդին նվիրյալ մի կառույց: Սա բոլորիս ձեռքբերումն է, քանզի բանակը նախ և առաջ յուրաքանչյուր քաղաքացու ուղղակի կամ անուղղակի մասնակցության արդյունք է: Յուրաքանչյուր քաղաքացի՝ երիտասարդ թե ծեր, ակամայից մասնակցում է մեր բանակաշինության գործընթացին»,- նշեց Հարությունյանը: Նա հատկապես կարևորեց հայկական բանակի մարտական ոգին, որը առավելագույն դրսևորվեց քառօրյա պատերազմի ժամանակ:
«Յուրաքանչյուր քաղաքացի, թեպետ ցավում էր մեր հերոսների համար, սակայն մեծ հպարտություն էր ապրում, որ այսպիսի զավակներ է մեծացրել: Եթե ինձ հարցնեն, որն է ամենամեծ ձեռքբերումը, ես կպատասխանեմ `քառօրյա պատերազմի երիտասարդությունը»,- ընդգծեց Հարությունյանը:
Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև ազգ-բանակ գաղափարը: «Այսինքն` մենք բոլորս մեկ միասնականություն ենք: Մենք պետք է ապրենք բանակով, բանակը մեզնով: Ազգ-բանակը նախ և առաջ հայրենասիրության և հայրենիքի պաշտպանության կոչ է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է աշխատի երկրի անվտանգության և պաշտպանության բարձրացման համար»,- եզրափակեց Հարությունյանը:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02