ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանին զրկել դաշնային կառավարության ֆինանսական աջակցությունից՝ աջ պահպանողական ինտերնետային ռեսուրս համարվող Breitbart News-ի խմբագիր Միլո Յանոպոլուսի նախատեսվող ժամանման և ելույթի վերաբերյալ ուսանողների դժգոհության պատճառով առաջացած անկարգությունների առնչությամբ։ Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է tass.ru-ն։
«Եթե Բերքլիում Կալիֆորնիայի համալսարանը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ և բռնություն է կիրառում անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք այլ տեսակետ ունեն, ապա, գուցե, արժե նրանց զրկե՞լ դաշնային ֆինանսավորումից»,-գրել է Թրամփը Twitter-ում։
Չորեքշաբթի համալսարանի տարածքում տագնապ է հայտարարվել, ինչպես նաև տեղաշարժի ժամանակավոր արգելք է սահմանվել զանգվածային բողոքի ակցիաների և անկարգությունների առնչությամբ, որոնք կազմակերպել են ուսանողները։ Նրանք դժգոհ են, որ ուսումնական հաստատություն պետք է ժամաներ Յանոպոլուսը։
Այդ առնչությամբ համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Յանոպոլուսի դասախոսությունը՝ ընդառաջ գնալով ուսանողների պահանջին։ Նրանցից մոտ հարյուրը խնդրագիր է ստորագրել՝ կոչ անելով թույլ չտալ Breitbart News-ի աշխատակցին բուհ մտնել։
Այժմ, ինչպես հայտնում է Բերքլիի ոստիկանությունը Twitter-ի իր էջում, անկարգությունները դադարել են, համալսարանն աշխատում է նախկին ռեժիմով։
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44