Ռուսաստանն ու Իսրայելը փաստացիորեն միավորել են ջանքերը Բելառուսից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան թույլ չտալու նպատակով: Այս մասին Interfax-ի բելառուսական ծառայությանը հայտնել է իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրը:
«Այն բանից հետո, ինչ բելառուսական կողմն ընդունեց որոշում Լապշինին արտահանձնելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի ներկայացուցիչները բլոգերի հետագա ճակատագրի վերաբերյալ անցել են առավել ինտենսիվ շփումների»,- ասել է աղբյուրը: Մասնավորապես, երկու երկրի դեսպանները երրորդ երկրում բանակցություններ են վարել:
«Խոսքը Լապշինի արտահանձնումն ու քրեական պատասխանատվության ենթարկելն արգելող ջանքերը կոորդինացնելու մասին է»,- հայտնել է նա:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը բավարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա դիմումը մերժվել է:
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44