Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցման համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Այդ մասին ТАСС-ին հայտարարել է Հայաստանում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինը:
«2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով քառօրյա պատերազմից հետո, որը, ուշադրություն եմ հրավիրում, հաջողվեց կանգնեցնել Ռուսաստանի կողմից ճիշտ ժամանակին միջամտության շնորհիվ, համանախագահ երկրները ձեռնարկել են իրավիճակի կարգավորման ուղղությամբ մի շարք քայլեր»,- նշել է նա՝ հիշեցնելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների անցկացման մասին:
«Ցավոք, մինչ այս պահը միջազգային միջնորդության միջոցով ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում զինված միջադեպերի հետաքննությունների մեխանիզմի ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման մասին պայմանավորվածությունները, այդպես էլ չեն իրականացվել»,- ընդգծել է Վոլինկինը:
Նա ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ին բախումներն արդեն տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: «Այդ ժամանակ հայ զինծառայողներ են զոհվել, հարձակվող ադրբեջանցի զինվորներից մեկը սպանվել է Հայաստանի տարածքում»,- փաստել է դիվանագետը:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը ցանկանում է, որ Անդրկովկաս վերադառնա խաղաղությունն ու կայունությունը: Մենք չենք տեսնում խաղաղ կարգավորմանն այլընտրանք, ՄԽ-ում գործընկերների հետ համատեղ կշարունակենք ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ»,- վստահեցրել է նա:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56