ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն այսօր զանգվածային լրատվության միջոցներին ներկայացրել է «Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում իրականացող բարեփոխումները» զեկույցը, որից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Դավիթ Անանյանը նշել է, որ ներկայումս ֆինանսների նախարարությունը մշակում է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների իրավական կարգավորման տեսանկյունից մշակվում են ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր:
Հայեցակարգից բխող օրենքները ուղղված են աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր մոդելի ներդրմանը, որոնք են՝
1. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը,
2. «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
3. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ նոր օրենքը:
Դավիթ Անանյանի խոսքով՝ հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի կարգավորումը մշտապես եղել է ՀՀ ֆինանսների նախարարության գործառույթը, սակայն, հաշվի առնելով համաշխարհային փորձը, Հայաստանում նույնպես նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կառույց՝ «Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների պալատ», որը կիրականացնի, մասնավորապես, մասնագետների որակավորում և շարունակական զարգացում, ՖՀՄՍ-ների (ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ) և աուդիտի միջազգային ստանդարտների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար անհրաժեշտ գործողություններ: Կառույցը կլինի ինքնակարգավորվող, կգործի հասարակական հիմքով, իսկ կազմում ընդգրկված կլինեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կառույցի առանձնահատկությունն այն է, որ այն ծանրություն չի լինի պետական բյուջեի համար, կֆինանսավորվի անդամավճարների և այլ կամավոր հատկացումների հաշվին»,- ընդգծել է փոխնախարարը:
Ամբողջությամբ՝ Tert.am
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02