Իրանի իշխանությունները 8 մարդու են ձերբակալել՝ Instagram ծառայությունն «անբարո նպատակներով» օգտագործելու համար։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Թեհրանի համակարգչային հանցագործությունների հարցերով դատարանի ղեկավար Ջավադ Բաբաին։
Ձերբակալությունները տեղի են ունեցել «Սարդ-2» հատուկ գործողության շրջանակում, որը տևել է երկու տարի և որի անցկացմանը գործակալներ են մասնակցել։
Իրավապահների նպատակը եղել է առանց հիջաբի նկարներ տեղադրող մոդելների հայտնաբերումը։
Դատարանի հայտարարության մեջ նշվում է 170 մարդու անուն՝ այդ թվում լուսանկարիչներ, դիմահարդարներ, մոդելներ, գեղեցկության սրահների մենեջերներ, որոնք Instagram-ում հաշիվ են ունեցել, որը ծառայել է լուսանկարների ու տեսագրությունների փոխանակման համար։
«Նրանք անբարո, իսլամի մշակույթի նորմերին հակասող բաներ են տարածել»,-ասել է դատարանի ղեկավարը։ Նա հավելել է, որ ձերբակալվածներից բացի՝ քրեական գործեր են հարուցվել ավելի քան 20 կասկածյալների նկատմամբ։
Ի տարբերություն Facebook և Twitter սոցցանցերի, ինչպես նաև YouTube-ի, որոնք արգելափակված են երկրում, Instagram-ը հասանելի է իրանցիների համար և մեծ հեղինակություն է վայելում։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55