ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում hայտնել է, որ Վիեննայում Սերգեյ Լավրովի, Ջոն Քերրիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ պաշտոնական Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը:
«Ընդհանուր առմամբ էլ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանի՝ բանակցությունները վերսկսելու առաջարկներն ընդունվել են, ընդ որում՝ ոչ թե բանավոր, այլ արձանագրում են ստացել երեկվա հայտարարության մեջ: Վիեննայում կողմերի միջև ընդունված հայտարարությունն իր մեջ ներառում է այն թեզիսները, որոնց մասին ապրիլին խոսել է նախագահը»,- հայտնել է նա և նշել, որ առաջինը վերաբերում էր հենց 1994թ.-ին կնքված զինադադարի պայմանագրին:
«Հանրապետության նախագահը ապրիլին նշեց, որ 1994-995 թթ.-ի զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները: Այսինքն՝ նոր զինադադարի պայմանագրի կնքումը անթույլատրելի է, որովհետև կա 1994թ.-ին կնքված պայմանագիր: Միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրվեց, որ 1994թ.-ի զինադադարը գործում է և միակ փաստաթուղթն է»,- ասել է նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ 1994 թ.-ի զինադադարի պայմանագրում հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: «Անուղղակիորեն այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, և առանց ԼՂՀ-ի որևէ մեկը չի կարող լուծել ԼՂ խնդիրը, և 1994թ.-ի զինադադարի տրամաբանությունը պետք է շարունակվի»,- ասել է նա և ընդգծել. որ Ադրբեջանն այստեղ չհաջողեց, որովհետև նրա նպատակն էր չեղյալ հայտարարել 1994թ.-ի զինադադարը:
Սրանով, ըստ նրա, ընդունվեց նաև ՀՀ-ի Նախագահի առաջարկը, որ վերահաստատվեց, որ ԼՂՀ-ն բանակցությունների կողմ է:
Հաջորդ լուրջ ձեռքբերումը, ըստ Շարմազանովի, այն էր, որ տարիներ շարունակ հայկական կողմերը՝ թե՛ ՀՀ-ն, թե՛ ԼՂՀ-ն ասել են, որ կողմ ենք շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղադրմանը, որը կնպաստի վստահության ամրապնդմանը: «Միակ կողմը, որը դեմ էր՝ Ադրբեջանն էր իր նախագահով հանդերձ։ Նրանք ի՞նչ էին ասում՝ հողերից դուրս եկեք, և մենք կտեղադրենք. տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանն իր նպատակին չհասավ, և ՀՀ Նախագահի առաջարկն այս փուլում ընդունվեց համանախագահող երկրների կողմից»,- ասաց նա:
Ըստ Շարմազանովի՝ մեկ այլ դրական միտում էր, այն դիրքորոշումը, որ հարցի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի: «Այսինքն՝ Ադրբեջանի նպատակները՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, նոր զիջումներ պարտադրել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից, չիրականացան»,- հայտնել է նա:
«Եռանախագահողներն ընդունել են Սերժ Սարգսյանի առաջարկները, իսկ Ալիևինը՝ ոչ: Իսկ երաշխիքը՝ մեր բանակն է և միջազգային հանրությունը պետք է լինի: Եթե Ալիևը չի ընդունում իր ստորագրությունը, բնականաբար այստեղ միջազգային հանրությունը պետք է սանկցիաների կիրառի Ադրբեջանի նկատմամբ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22