Ս.թ. մայիսի 17-ին Եվրանյուզը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ Բրյուսելում գործող և երկու երկրների շահերը ներկայացնող կազմակերպությունների մեկնաբանությամբ:
Այս մասին հայտնում են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպությունից, որի ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան խոսել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անխուսափելիության դիրքերից և ընդգծել, որ անկախության ճանաչումը նախ և առաջ կոչված է երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
«1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված հանրաքվեին մասնակցեց բնակչության 82.2%-ը և անկախության համար քվեարկեց մասնակիցների 99%-ը: Ընդ որում, ԼՂՀ-ն օգտագործեց ինքնորոշման ճիշտ նույն իրավական մեխանիզմները, որով անկախացան Ադրբեջանն ու ԽՍՀ այլ հանրապետությունները»,-իր խոսքում ասել է Էդուարդո Լորենցո Օչոան, հավելելով, որ Ադրբեջանի էլիտայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան պատմությունը իրենց օգտին խմբագրելու ապարդյուն փորձեր:
Օչոան ընդգծել է, որ ավելի քան 20 տարի է անցել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պահպանման համաձայնության հաստատումից, սակայն Ադրբեջանի շարունակական հարձակումների արդյունքում հարյուրավոր կյանքեր են ընդհատվում երկու կողմերում: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարզապես ցանկանում է օգտվել ինքնորոշման իր իրավունքից՝ խաղաղ պայմաններում ապրելու համար, և միանշանակ արժանի է անկախության ճանաչման:
«ԼՂՀ-ն Եվրոպական տարածաշրջանի ամենաանվտանգ և կայուն երկրներից է: Չնայած հակամարտության պատճառով Ղարաբաղին պարտադրված պայմաններին, այս ժողովուրդը կարողացել է հաջողել պետականության կառուցման և զարգացման հարցում: ԼՂՀ-ն՝ որպես պետություն, ամբողջությամբ համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933թ. կոնվենցիայի՝ «Պետությունների իրավունքներն ու պարտականությունները» սահմանող պահանջներին, ինչպիսիք են՝ տարածքը, բնակչությունը, կառավարությունը և իրավական հարաբերություններ հաստատելու կարողությունը»,-ասել է Էդուարդո Լորենցո Օչոան:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում Եվրանյուզի այս հեռարձակումն ու EuFoA-ի կողմից հրապարակված վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է Եվրանյուզի առաջին էջում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44