ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը` պատասխանելով լրագրողների մի շարք հարցերի: Մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը` Քիրբին նշել է, որ երկու երկրների նախագահներն էլ պարտավորվել են հարգել հրադադարը, ջանքեր գործադրել փոխադարձ վստահության հաստատման համար, ինչպես նաև եկող ամիս վերսկսել բանակցությունները՝ հակամարտությանը համապարփակ լուծում գտնելու համար: «Նրանք դրսևորեցին քաղաքական կամք` ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու ու տարածաշրջանի ողջ բնակչության համար օգտակար քայլերի դիմելու համար: Իսկ Միացյալ Նահանգներն էլ իր կողմից պատրաստակամ է աջակցել կողմերին այս հարցում: Այլ կերպ ասած` սա շատ դրական հանդիպում էր ու ճիշտ ուղղությամբ արված քայլ: Այժմ բոլորը պետք է ջանասիրաբար աշխատեն` իրենց ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,-ասել է Քիրբին: Այնուհետև լրագրողներից մեկը, դիմելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչին, հիշեցրել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստակամ են հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով կրակի արձակման վայրը ֆիքսող համակարգերի տեղադրմանը, մինչդեռ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը: Երբ լրագրողը խնդրել է Քիրբիին մեկնաբանել Բաքվի նման դիրքորոշումը` ամերիկացի պաշտոնյան հրաժարվել է այդ առնչությամբ որևէ բան ասել: Հիշեցնենք, որ Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22