Կապան քաղաքում այսօր տեղի ունեցած երկրաշարժից հետո խուճապային իրավիճակ չկա: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Կապանի բնակիչները:
«Նորմալ է արդեն, ամեն ինչ հանդարտվել է, մարդիկ իրենց առօրյայով են: Այնպիսի տպավորություն է, կարծես թե բան էլ չի եղել»,- ասաց Խորեն Հարությունյանը:
«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ, Կապանի բնակիչ Արմեն Փարսադանյանն էլ նշեց. «Հանգիստ է, որևէ մտահոգություն չկա: Ընդամենը երկու ժամ տևեց, որ մարդիկ մնացին դրսում, դրանից հետո բոլորը բարձրացան իրենց տները»:
Հիշեցնենք, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:
Կապանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արմինե Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ այսօր Կապանում գրանցված երկրաշարժի հետևանքով բոլոր ենթակառուցվածքներից երեխաներին տարհանել են, փլուզումներ չեն գրանցվել:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02