Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ժնևում հրավիրված ՄԱԿ-ի՝ կայուն զարգացման գլոբալ նպատակների իրականացմանը նվիրված բարձրաստիճան քննարկմանը հանդես է եկել հատուկ ելույթով:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանը քննարկման մասնակիցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչներին, այլ երկրների օմբուդսմաններին ու միջազգային փորձագետներին է ներկայացրել Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարվող աշխատանքը:
Պաշտպանը ներկայացրել է նաև 2017 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման մշտադիտարկման գործառույթը: Հատուկ խոսվել է այն մասին, որ առանձին հոդվածով նախատեսվել է անարգել այցերի հնարավորություն երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններ:
Արման Թաթոյանը նաև ներկայացրել է տարածաշրջանային ու երկրի մակարդակով երեխաների իրավունքների երաշխավորման ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները: Կարևորվել է բոլոր այս հարցերում համատեղ աշխատանքը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու լրագրողների հետ:
Քննարկման մասնակիցները բարձր են գնահատել ոչ միայն Մարդու իրավունքերի պաշտպանի գործունեության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, այլև կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ այդ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում իրականացրած գործունեությունը: Մասնակից տարբեր երկրների ներկայացուցիչները ցանկություն են հայտնել ուսումնասիրելու հայաստանյան փորձը՝ սեփական երկրներում ներդնելու համար:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02