Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունն առաջիկայում կթուլանա: Աս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Նիդերլանդների թուրք կանանց միության կազմակերպած ընթրիքին մասնակցած արտգործնախարարը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանն այն մասին, թե «Մենք ճանաչում ենք Նիդերլանդներն ու հոլանդացիներին Սրեբրենիցայի ջարդերով», ասել է.
«Նայելով Գերմանիայի և Նիդերլանդների մասին Էրդողանի խոսքերին` տեսնում ենք, թե ինչպես է լարվածությունն աճել: Իհարկե, մեզ համար ֆաշիզմի և Սրեբրենիցայի ջարդերի մասին հայտարարությունները բացարձակ սուտ են, ճիշտ չեն, անընդունելի են»:
Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ հոլանդական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին և մասնավորապես արտգործնախարար Չավուշօղլուին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալ իր տարածքում:
Ավելի ուշ Նիդերլանդները թուրք նախարարների ինքնաթիռներին չթույլատրեց վայրէջք կատարել իր տարածքում: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» հայտարարեց ու արտաքսեց երկրից:
Պաշտոնական Անկարան բողոքի երկու նոտա է հղել հոլանդական կողմին: Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն առկախելու որոշման մասին` պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44