Աշխարհահռչակ երգչուհի Շերն այսօր դառնում է 70 տարեկան: Մենք` հայերս, սիրում ենք նրան անվանել ամբողջական անվամբ` Շերլին Սարգսյան, որից անմիջապես երեւում է, որ հռչակավոր երգչուհին ունի հայկական արմատներ:
Իսկ հպարտանալու առիթ մենք հաստատ ունենք: Շերը բոլոր ժամանակների ամենատարբերվող, ինքնատիպ եւ տաղանդավոր արտիստներից է, որը մինչ օրս պահպանել է իր հմայքն ու բեմական կեցվածքը: Միգուցե, հենց սա է պատճառը, որ երգչուհուն հաճախ անվանում են «Փոփի Աստվածուհի»:
Հայկական ծագում ունեցող համաշխարհային աստղը մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում` «Օսկար», «Գրեմմի», «Ոսկե Գլոբուս» եւ «Էմմի»: Շերի երգերը վեց տասնյակ շարունակ գլխավորել են ամենահեղինակավոր հիթ-շքերթները, ինչը եւս ռեկորդային փաստ է համարվում: Իր հաջողությունները երգչուհին կապում է համարձակության հետ.
«Ես միշտ դիմել եմ ռիսկի եւ երբեք չեմ մտածել, թե աշխարհն իմ մասին ինչ կմտածի»,-ասել է նա:
Երգչուհին պնդում է, որ իր առույգության եւ տարիների մեծ պահանջարկի պատճառն աշխատասիրությունն է.
«Առավոտյան լավ տրամադրությամբ եմ արթնանում, երբ իմանում եմ, որ ինձ բուռն աշխատանքային օր է սպասվում: Ինձ համար դա առավոտյան վարժության պես մի բան է»:
Իհարկե, էպոտաժային կերպարները ոչ միանշանակ են ընդունվում լսարանի կողմից, սակայն Շերն առաջնորդվում է մեկ հստակ համոզմամբ. «Ես այն եմ, ինչ կամ: Չգիտեմ` ինչ կլիներ ինձ հետ, եթե չունենայի իմ սեփական «ես»-ը»:
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03