Բարձր տրամադրությամբ գնացի քվեարկության եւ քվեարկեցի հանուն մեր սերնդի ապագայի եւ երկրի անվտանգության: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թիվ 2 ընտրական տարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը:
Նա քվեարկել է 6/01 ընտրատեղամասում, որտեղ մի քանի ժամ առաջ քվեարկել էր Արման Սահակյանի հայրը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Արդեն կատարել եմ քաղաքացիական պարտքս, քվեարկել եմ հանուն մեր սերնդի ապագայի, երկրի անվտանգության եւ առաջընթացի համար: Բարձր տրամադրությամբ եմ մասնակցել քվեարկությանը: Օրս անցկացնելու եմ Հանրապետական կուսակցության Աջափնյակ համայնքի առանցքային գրասենյակում, ուշի ուշով հետեւելու եմ ընտրությունների ընթացքին: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ ընտրություններն անցնեն խաղաղ եւ հանգիստ: Օրը շարունակվելու է զուտ աշխատանքային»,- ասաց Արման Սահակյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քվեարկության ժամանակ սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում ԱԺ նախագահի մատնահետքերը: Արման Սահակյանը հավաստիացրեց, որ իր քվեարկությունն անցել է անխափան. «Սարքավորումները նորմալ աշխատում էին, իմ քվեարկության պահին ամեն ինչ նորմալ աշխատեց»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02