«Հայոց աշխարհ»-ը գրում է. «Երևացիների երբեմնի սիրելի հանգստյան գոտիներից մեկը` Հրազդանի կիրճը, այսօր այնպիսի վիճակում է, որ այնտեղ ոչ միայն հանգստանալ խորհուրդ չի տրվում, այլև անգամ գետի կողքով քայլել ու այնտեղի գարշահոտը շնչելը կարող է բացասական հույզեր առաջացնել: Էլ չենք խոսում այդ հատվածում տևական ժամանակ անցկացնելու, լողալու կամ պարզապես ձկնորսությամբ զբաղվելու դեպքում առողջությանը սպառնացող վտանգների մասին:
Մինչդեռ մայրաքաղաքի այդ հատվածն ի սկզբանե նախատեսված է եղել մաքուր օդ շնչելու և հանգստյան օրերին այնտեղ լիցքաթափվելու համար: Իսկ հիմա գետի հունով իսկական կոյուղաջուր է հոսում, գետն էլ ավելի ճիշտ կլինի բնորոշել որպես կոյուղի, այնքան որ ջրերն աղտոտված են տարատեսակ աղբով ու թափոններով: Որոշ հատվածներում ջուրն այնքան է աղտոտվել, որ ճահճի է վերածվել` գարշահոտով ու վխտացող մեծաքանակ մոծակներով:
Եթե տարիներ առաջ կիրճում կարելի էր բազմաթիվ հանգստացողների հանդիպել, ովքեր ընտանիքներով կամ կոլեկտիվներով խնջույքի էին հավաքվում, ապա այժմ գետի երկայնքով միայն մեկ-երկու ձկնորս է բախտը փորձում` առանց երկար-բարակ մտածելու, որ նման ջրում ապրող ձուկը համտեսել ամենևին խորհուրդ չի տրվում:
Այսօր թերևս մարդիկ ավելի շատ իջնում են կիրճ կա՛մ այնտեղ գործող օբյեկտների ծառայություններից օգտվելու, կամ էլ մեքենաները աղբյուրներից հոսող ջրով լվանալու համար: Իսկ հանգստյան գոտու գործառույթը կիրճը վաղուց է կորցրել:
Բնապահպան Կարինե Դանիելյանը գետի ջրերի աղտոտման հիմնական պատճառը համարում է երկրում համապատասխան մաքրող կայանների բացակայությունը: Այդպիսիք ժամանակին գործել են խորհրդային տարիներին: Դրանցից մեկն էլ Քաղսիի մաքրման կայանն էր, որը նաև Հրազդան գետի ջրերն էր մաքրում: Սակայն շրջափակման տարիներին կայանները շարքից դուրս եկան, իսկ հետո էլ հնարավոր չեղավ վերականգնել, շատերն էլ մասամբ կամ ամբողջովին թալանվեցին:
«Այժմ միայն Աերացիայի կայանն է Հրազդանի ջրերը մաքրելու գործառույթ կատարում, որը շահագործվում է 1972 թվականից: Սակայն այն կառուցվածքների և սարքավորումների ֆիզիկական և բարոյական մաշվածության պատճառով աշխատում է, մեղմ ասած, ոչ լրիվ հզորությամբ, կատարում միայն մեխանիկական մաքրում:
Մինչդեռ կայանները պետք է նաև կենսաբանական մաքրում իրականացնեն հոսքաջրերում, այլապես միայն մեխանիկական մաքրումը գրեթե որևէ կերպ չի ազդում հոսքաջրերի որակի վրա։ Կարելի է ասել` ջուրն ինչպես մտնում է մաքրող կայան, նույն որակով էլ դուրս է գալիս այնտեղից և լցվում գետը»,- ասում է բնապահպանը` հավաստիացնելով, որ հին կայանները լիարժեքորեն վերագործարկելն այլևս իրատեսական չէ, և նոր կայաններ կառուցելու անհրաժեշտություն կա:
Նրա տեղեկացմամբ` քաղաքային իշխանությունները մի քանի կայան կառուցելու ծրագրեր ունեն, որոնք, սակայն, առայժմ կյանքի չեն կոչվում ֆինանսների բացակայության պատճառով: Իսկ այդ ընթացքում Հրազդան գետն ավելի ու ավելի է աղտոտվում` շրջակա միջավայրի համար դանդաղ գործող ռումբի վերածվելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03