Բաքուն պատրաստ է աջակցել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։
Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամ են ապրում 2015 թվականի նոյեմբերի 24-ից ի վեր, երբ թուրքական կործանիչը թուրք-սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։
Նախագահ Վլադիմիր Պուտինը դա «թիկունքից հարված» էր որակել՝ հօգուտ ահաբեկիչների, ու Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել։
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Անկարան շարունակելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ձգտել բանակցությունների միջոցով։
Ալի Հասանովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա լարվածությունը չի կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որն այդ պետություններից յուրաքանչյուրի հետ «բարձր մակարդակի ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունի»։
«Ինչպես նշել է նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը սերտ պատմական կապերով է կապված այդ պետությունների հետ, և այդ լարվածության պատճառով նա անհանգստություն ու ափսոսանք է զգում։ Պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածության թուլացման համար»,-ասել է Հասանովը։
Tert.am
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02