Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ապրիլի 21-ին հիշատակի մեծ միջոցառում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Prensa Armenia-ն, հիշատակի արարողության մասնակիցները հավաքվել են Անկախության հրապարակում և քայլել գլխավոր ծառուղով: Արարողությունը կազմակերպվել է «Ուրուգվայի երիտասարդ հայեր» կազմակերպության կողմից:
Երթի ավարտին ներկաների անունից հանդես է եկել Միքայել Դեմիրճյանը, ով շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար: «Տարեցտարի մեր քայլերն ավելի միավորված են այս երթում, որտեղ հիշատակում ենք 1,5 միլիոն հայերին, ովքեր ոչնչացվեցին ավելի քան մեկ դար առաջ: Սակայն նախ և առաջ սա բողոք է ընդդեմ մի պետության, որը ոչ միայն սիստեմատիկորեն հերքում է իր պատասխանատվությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության գործում, այլև հետապնդում է այսօր իր իսկ սեփական ժողովրդին: Օրեցօր ակտիվիստները, լրագրողները և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ընդդիմադիրները հետապնդվում են, բանտարկվում և շատերը ստիպված են լինում աքսորվել միայն նրա համար, որ չունեն այլախոհության համար սեփական իրավունքների երաշխիքները»,- նշել է նա` ընդգծելով, որ այսօր իրենք պահանջում են ոչ միայն արդարություն և ճանաչում, այլև բարոյական, տարածքային և նյութական փոխհատուցում` որպես ճշմարտության, հիշողության և արդարության բաղկացուցիչ մաս:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են սպասվում նաև ապրիլի 24-ին Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում, ինչպես նաև ապրիլի 26-ին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02