«Ժամանակ» թերթը գրում է. «Կարմիր գծերը, արագաչափերը ու տեսանկարահանող մյուս սարքերն իսկական պատուհաս են դարձել վարորդների համար։ Երթևեկել Երևան քաղաքում կամ հանրապետության այլ տարածքներում և չտուգանվել՝ գրեթե անհնար է։ Ճանապարհային ոստիկանությունից խախտման վերաբերյալ ծանուցում վարորդին կարող է գալ անգամ այն պարագայում, երբ նա ոչ մի խախտում էլ չի կատարել: Այդպիսի դեպքի հանդիպել են «Ճանապարհային ոստիկանություն+կարմիր գծեր» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները։ Վարորդների իրավունքների խախտումներով զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը համադրելով օրական կատարված խախտումների և դրանք ուսումնասիրողների թիվը՝ արձանագրում է, որ ոստիկանության 14 աշխատակից օրական չի կարող ուսումնասիրել մոտ 5000 ակտ։ Դա ֆիզիկապես անգամ հնարավոր չէ։ «14 հոգի են այդ համադրող-պարզողները, որոնք նույնիսկ աշխատում են հերթափոխով, արձակուրդ են գնում։ Եվ մենք եթե համադրում ենք այդ անձանց քանակը խախտումների քանակի հետ, ապա ստացվում է օրական մոտ 5000 խախտում, և հնարավոր չէ, որ 14 հոգին ճշտորեն համադրի դրանք», – ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով, թե այդտեղից կարելի է հետևություն անել, թե որքան սխալ ու չհիմնավորված խախտումներ կարող են լինել։ Ի դեպ, մենք փորձեցինք նաև ոստիկանությունից պարզել, թե քանի աշխատակից ունեն, ովքեր ուսումնասիրում-համադրում են ճանապարհային խախտումները, սակայն մեր գրությունն այդպես էլ անպատասխան մնաց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44