Սյուզաննա Վլասյանն 9 տարեկան է, երկու ամսականում փոքրիկի մոտ հայտնաբերել են լսողական խնդիրներ: Սկզբում ծնողները մտածել են, որ բուժումների արդյունքում խնդիրը կլուծվի, սակայն տարիների ընթացքում նկատել են, որ երեխայի լսողության խնդիրը գնալով ավելի է բարդանում: Չնայած Սյուզաննան այսօր հաճախում, է դպրոց եւ կարողանում է շրջապատի հետ հաղորդակցվել, այդուհանդերձ բժիշկները ծնողներին հորդորել են անհապաղ վիրահատել երեխային, այժմ վիրահատությունն անխուսափելի է, որի համար պահանջվում է 25-30 հազար դոլար:«Իրավունքի» հետ զրույցում փոքրիկի մայրը` ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց, որ այս պահին հարկավոր է ընդամենը 10 հազար դոլար. «Եթե իմ ձեռքին ունենամ 10 հազար դոլար, որն անհրաժեշտ է վիրահատության համար, ապա մնացած գումարը, որը պետք է իմպլանտի համար` պետությունը կտրամադրի: Վիրահատությունը կատարվում է Հայաստանում` դրսից հրավիրված մասնագետների միջամտությամբ»,-փոխանցեց Ա. Ղազարյանը: Ըստ նրա, վիրահատությունից հետո, մասնագետները 100 տոկոսանոց արդյունք չեն խոստանում, սակայն երաշխավորում են, որ գոնե 70-80 տոկոսով հնարավոր կլինի վերականգնել ու պահպանել լսողությունը. «Աղջիկս հատուկ դպրոց չի գնացել, նա ժեստերով չի շփվում շրջապատի հետ: Եթե վիրահատությունն ուշացնենք, հնարավոր է լսողությունը բոլորովին կորցնի»,-նշեց փոքրիկի մայրը:
9-ամյա Սյուզաննան երազում է իր հասակակիցների նման լսողության խնդիրներ չունենալ: Փոքրիկի վիրահատության համար անհրաժեշտ 10 հազար դոլարը հավաքելու համար բացվել է հաշվեհամար: Եթե ցանկանում եք օգնել, որպեսզի իրականություն դառնա փոքրիկի երազանքը, ապա նրա անունով բացված հաշվեհամարին կարող եք փոխանցումներ կատարել:
(AMD16025002563407, USD16025002563408, EUR16025002563409, RUR16025002563410):
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02