«Հունիս ամսին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններ են սպասվում։ Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետն արդեն սպառվում է։ «Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին նոր հավակնորդ է հայտնվել՝ ՀՀ գյուղատնտեսության սննդի անվտանգության ծառայության նախկին պետ Աբրամ Բախչագալյանը։ Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ պաշտոնին հավակնում է նաև բուհում դասախոսող, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Վերջինս, սակայն, հերքեց՝ ասելով, որ Կորյուն Աթոյանն իր լավ ընկերն է։
Կորյուն Աթոյանը, ով արդեն հայտարարել է, որ նորից է առաջադրվելու, մտերիմ է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Վարչապետը բուհի խորհրդի նախագահն է։ Աբրամ Բախչագուլյանը, հիշեցնենք, համարվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից։ Բավականին անհասկանալի պատճառներով նա թողեց պաշտոնը, և կարծես պետական կառավարման համակարգում նրա հնարավոր վերադարձի «դռները փակվեցին»։ Չնայած բավական երիտասարդ տարիքին, սեփական մանր-մունր բիզնեսներին զուգահեռ, ասում են՝ Բախչագուլյանը որոշել է նվիրվել գիտամանկավարժական աշխատանքին։ Նա նույնպես ՀՊՏՀ-ում դասախոսում է։ Երեկ պարոն Բախչագուլյանն այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին, և հնարավոր չեղավ «առաջին Ձեռքից» պարզել այս տեղեկության իսկությանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44