Մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերության ծրագիրը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվում ժամանակակից «Սովալդի» դեղ, որով հեպատիտ Ց-ով հազար հիվանդ բուժում կստանա։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հեպատիտ Ց-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը հիվանդների բուժումն է։ Իսկ բուժումը հնարավոր է դարձել վերջին տարիներին հայտնաբերված սովալդի դեղի օգտագործմամբ։ Հայաստան ներմուծվում է դրա օրիգինալը։ Արտերկրում այդ դեղով մեկ հիվանդի բուժման արժեքը հասնում է մինչև 50-60 հազար ԱՄՆ դոլարի։
«Հայտնում ենք որ ծրագրի շրջանակում բուժման համար անհրաժեշտ է մինչև բուժման սկսելը, ընթացքում և բուժման ավարտից հետո իրականացնել մի շարք հետազոտություններ։ Նշենք, որ նվիրատվությամբ ստացված դեղը, ըստ ցուցումների, պետք է համակցվի հավելյալ 1 կամ 2 դեղով։
Առողջապահության նախարարությունը սկսել է մշակել ծրագրի իրականացման միջոցառումներ, այդ թվում` հեպատիտ Ց-ով հիվանդ քաղաքացիների ցուցակագրում։
Առաջնահերթ կսկսվի այն քաղաքացիների բուժումը, որոնց մոտ լաբորատոր հետազոտություններով արդեն իսկ հաստատվել է հեպատիտ Ց ախտորոշումը կամ պատրաստ են իրենց միջոցներով վճարելու սույն հետազոտությունների համար։
Ծրագրի շրջանակում առաջնահերթ կընդգրկվեն նաև այն քաղաքացիները, ովքեր պատրաստ կլինեն վճարելու հավելյալ դեղերի արժեքը։
Բոլոր հիվանդներին, ովքեր որպես հեպատիտ Ց-ով հիվանդ հաշվառված չեն իրենց պոլիկլինիկայում կամ այլ բժշկական հաստատությունում, առաջարկում ենք մինչև մայիսի 15-ը ցուցակագրվել` ամեն օր, ներառյալ` տոներին, ժամը 9-18-ը զանգահարելով 010-65-51-62 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրությունում։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02