Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել ԳԱԱ և ՏՀՏ ոլորտի համագործակցությունը: Օգտագործելով ակադեմիայի պոտենցիալը՝ հնարավոր կլինի զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչն էլ կբերի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ շատ կարևոր է գիտական հաստատությունների համագործակցությունը մասնավոր ոլորտի, հատկապես, ՏՀՏ-ի հետ: Նրա խոսքով՝ երկրի տնտեսության, մարդկային հասարակության զարգացման համար անհրաժեշտ է, որ նոր գիտական խնդիրներին լուծումներ տրվեն, ինչն էլ պետք է իրականացվի նոր գաղափարների, տեխնոլոգիաների կիրառմամբ:
«Մինչև այս էլ մենք համագործակցում էինք, գիտությունների ազգային ակադեմիայի անդամները նաև ՏՀՏ բնագավառում են աշխատում: Այսինքն՝ նախադրյալներ կային այսպիսի համագործակցության համար և այսօրվա հուշագիրը նպատակ ունի դա խորացնել: Այժմ նոր, ավելի կոնկրետ ծրագրեր կիրականացվեն, ինչպես նաև կհամադրվեն նրանց հետ, որոնք կային»,- ասաց նա:
ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանն էլ նշեց, որ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա օգտագործել գիտությունների ակադեմիայի պոտենցիալը, որը, ըստ նրա՝ օգտագործված չէ կամ օգտագործված է 5 տոկոսով:
«Այսօրվա հուշագիրը, ստորագրված գիտության և մասնավոր հատվածի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջև, շատ մեծ ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Երկրի տնտեսությունը և արդյունաբերությունը չի կարող զարգանալ առանց արտադրողականության աճի, որը հիմա կարող ենք ապահովել գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ»,- հայտնեց Բալդրյանը:
Նրա համոզմամբ՝ սա կնպաստի նաև ՏՀՏ ոլորտի մասնագետների ներուժի բացահայտմանը և բարձրացմանը: Բալդրյանի կարծիքով՝ Գիտությունների ակադեմիան և ակադեմիական համակարգը կադրերի պատրաստման առումով եղել է շատ լավ դարբնոց. «Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդ կադրերն անցնեն այս ակադեմիական դպրոցը»,- նշեց նա:
tert.am
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02