ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Հաճնի բնակիչ Վախթանգ Մարգարյանի սպանությունը, պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վախթանգ Մարգարյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի մարտի 28-ին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 տան դիմաց կայանված «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ գլխի շրջանում հրազենային 2 վնասվածքով։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, մշակվել քննչական պլան եւ իրականացվել մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողություններ՝ Վ.Մարգարյանի սպանությունը բացահայտելու ուղղությամբ։
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տուժողը դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հանդիպել է համադասարանցու հետ եւ միասին իր ավտոմեքենայով գնացել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ: Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Վ.Մարգարյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքները պատճառվել են համադասարանցու կողմից արձակված կրակոցների հետեւանքով։
Քննիչը որոշում է կայացրել՝ տուժողի համադասարանցուն՝ 1971 թվականին ծնված տղամարդուն, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02