ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից փոխանցված ահազանգի համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին բջջային հեռախոսահամարից իրենց է զանգահարել Գ. Սերոբյանը եւ հայտնել, որ հարձակվել են Երեւան քաղաքի Ավան-Աճառյան 22 հասցեում գտնվող` Երեւանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբի վրա: Ավագանու թեկնածուի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում Գ. Սերոբյանը հանցագործության մասին տրված հաղորդմամբ հայտնել է, որ ժամը 13.37-ին` առանց իր թույլտվության, նախընտրական շտաբ է ներխուժել Երեւանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը, քաշքշել է իրեն եւ շտաբի այլ աշխատակիցների, պատռել իր հագուստը, վնասել շտաբում գտնվող գույքը՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց աշխատանքների իրականացմանը:
Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցներին Երեւանի ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանը հայտարարել է, որ տվյալ շտաբում ընտրակաշառք է բաժանվում: Զ. Փոստանջյանի հայտարարության կապակցությամբ` ոստիկանության աշխատակցի զեկուցագրի հիման վրա, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ ընտրակաշառք տալու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ:
Հիշյալ երկու դեպքերի առթիվ նախապատրաստվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից պահանջվել են՝ դրանց հետագա նախապատրաստումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում լարված իրավիճակ է ստեղծվել: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը պահանջում էր բացել դարակները, որտեղ իր պնդմամբ, գտնվում են ընտրակեղծարարության փաստեր: ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցները, սակայն, հրաժարվում էին բացել դարակները:
«Մենք ունենք ահազանգ, որ երեկ երեկոյան այստեղ ընտրակաշառք են բաժանել, այս դարակներում այժմ գտնվում են ապացույցներ այդ մասին»,- ոստիկանության աշխատակցին պատմել է Զարուհի Փոստանջյանը:
Տարածքային կառույցի ղեկավարն էլ ոստիկանին խնդրել է այնպես անել, որ իրենց շտաբի բնականոն աշխատանքը կարգավորեն եւ իրենք հանգիստ շարունակեն իրենց գործունեությունը:
Ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, սակայն հետո կիսատ են թողել գործողությունը, փոխարենը իրենց հետ տարել են նրա դստերը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02