ARM | RUS |

«Իսլաման ձեռագիր». Սենոր Հասրաթյան

24.05.17 | 13:01

Արցախի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան առաջին պատերազմը, որն առավել լայնածավալ և, կարելի է ասել՝ պաշտոնական բնույթ ստացավ 1991թ. սեպտեմբերին՝ Շուշիից Ստեփանակերտի վրա «Ալազան» տիպի հրետանային կայանքներից իրականացված զանգվածային արկակոծությամբ (մինչ այդ Ադրբեջանը՝ նախկին խորհրդային բանակի և իր զինված բանդաների ուժերով, հիմնականում իրականացնում էր տեղային կամ տարածքային նշանակության հակահայ գործողություններ, ինչպիսինն օրինակ «ԿՕԼՑՈ» օպերացիան էր) և շարունակվեց մինչև 1994-ի մայիսը, չնայած իր ծավալներին և տևականությանը, չունեցավ այն դաժան ու վայրենաբարո հետևանքները, ինչպիսինը 2016թ. ապրիլյան չորսօրյա առճակատման դեպքում էր:

Հանգամանք, որը բացատրվում է ոչ այնքան Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման ամենաարդիական զինատեսակների կիրառմամբ, որքան այդ գործողությունների ընթացքում տեղ գտած բարբարոսական արարքներով: Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ իրականության մեջ հայկական կողմը գործ ունի ոչ այնքան միջազգային իրավական պարտավորություններով առաջնորդվող զնված ուժերի, որքան ահաբեկչական կազմավորումների հետ…

Կազմավորումներ, որոնց շարքերը, ըստ հավաստի աղբյուրների, համալրված էին Ադրբեջանի ազգային անվտանգության հատուկ ծառայությունների կողմից նախկինում ձերբակալված կրոնական ծայրահեղականներով ու այդ օրերին սիրիական Ռաքքայից Թուրքիայի տարածքով աբշերոնյան երկիր հասած և հիմնականում ադրբեջանական քաղաքացիություն ունեցող բազմաթիվ իսլամական գրոհայիններով:

Համաձայն «Timeturk» թուրքական տեղեկատվական գործակալության հաղորդման, 2014թ. դրությամբ Սիրիայում և Իրաքում, այսպես կոչված, Իսլամական պետության զինված ջոկատների կազմում կռվում էին ավելի քան 1500 ադրբեջանցիներ, որոնցից շուրջ 300-ը, ըստ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության տարածած հայտարարության, սպանվել էր կառավարական զորքերի դեմ մարտերում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ իսլամական ահաբեկչական կազմավորման շարքերում ադրբեջանցի «կամավորականների» հայտնվելը ոչ թե ինքնահոսի, այլև պետական մակարդակով կազմակերպված և հեռահար նպատակներ հետապնդող գաղտնի գործընթաց էր, որով պաշտոնական Բաքուն ակնկալում էր լուծել երկու հիմնական խնդիր, նախ՝ սուննի աշխարհում բարձրացնել սեփական հեղինակությունն ու ազդեցությունը և, երկրորդ՝ հարմար առիթի դեպքում, այդ ահաբեկչական ուժերն օգտագործել ադրբեջանա-արցախյան ճակատում ծրագրվող լայնածավալ մարտական գործողությունների ընթացքում:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ այդ ընթացքում Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից գաղտնի որոշում էր կայացվել տարբեր նախաձեռնությունների կիրառմամբ հավաքագրել և պատրաստել 10000 գրոհայիններից կազմված խմբավորում, որում պետք է ընդգրկվեին ինչպես ադրբեջանցիներ, այնպես էլ այլ երկրների արմատական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշված գործընթացը կյանքի կոչելու համար, միայն քարոզչական նպատակով, Բաքուն տարեկան ծախսում էր 15 միլիոն դոլար:

Թե որքանով այդ ծրագրերը կյանքի ուժ ստացան և Ադրբեջանն ինչպիսի ազդեցություն ունեցավ մերձավորարևելյան տարածաշրջանում, թողնենք մի կողմ: Բայց որ իսլամական գրոհայինների շարքերը համալրած ադրբեջանցի ահաբեկիչներից շատերին Բաքվին հաջողվեց տարբեր ճանապարհներով վերադաձնել և ձերբակալության քողի տան նրանց կենտրոնացնել գաղտնի ռազմական ճամբարներում՝ հետագա օգտագործման նպատակով, դա քննարկման առարկա է:

Արդեն 2014 թվականի վերջերին և 2015 թվականի ընթացքում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու մասին հայտարարություններով, որոնցում ներկայացնում էր տարբեր ժամանակահատվածներում իսլամական գրոհայինների շարքերում ընդգրկված ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալման վերաբերյալ օպերատիվ տվյալներ:

Հատկանշական է, որ նման հրապարակումներն առավել ընդգծված և լայն տարածում ստացան, մանավանդ, այն ժամանակ, երբ մի կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը սկսեցին վճռական հարվածներ հասցնել իսլամական գրոհայիններին: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ու նաև այն հանգամանքը, որ այդ ամենը վերջիններիս տանում է դեպի անխուսափելի պարտության, Ադրբեջանը շտապեց ահաբեկիչներ դաստիարակող և արտահանող երկրից վերածվել ահաբեկչության դեմ պայքարող պետության:

Այն ինչ դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ Բաքվի հակաահաբեկչական ձեռնարկումները ոչ միայն ազնիվ չեն, այլև նպատակաուղղված են գրոհայինների ծառայությունները սեփական շահերին ենթարկելու հանցավոր ծրագրերի իրականացմանը: Դա իր արտահայտությունը գտավ ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում:

Այդ օրերին, հակառակորդը, անասելի ծանր մեղսագործություններով «աչքի ընկավ» հատկապես մարտագծի հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ, որտեղ նրա զինյալները ներթափանցելով Թալիշ գյուղի ծայրամասային տներից մեկը՝ նախ գնդակահարեցին տարեց բնակչներ Վալերիկ, Ռազմելա և Մարուսյա Խալափյաններին, իսկ այնուհետև անարգեցին նրանցից երկուսի մարմինները:

Անպաշտպան ծերերի հանդեպ գործած բարբարոսությունը միակը չէր չորսօրյա առճակատման ընթացքում: Իսլամական ձեռագիրն իր արտահայտությունը գտավ նաև խրամատային մարտերում: Երբ հայ զինվորները՝ մինչև վերջին փամփուշտը դիմագրավելով ուժերով ու միջոցներով բազմիցս գերազանցող հակառակորդի գրոհներին, հերոսաբար ընկան իրենց վստահված դիրքերում, թուրքն անտեսելով իսկական զինվորականին հարիր պահվածքն ու արժանապատվությունը, տակավին գործեց թուրքավարի՝ գլխատելով կամ անարգելով արդեն որևէ վտանգ չներկայացնող Քյարամ Սլոյանի և Հրանտ Գաբրիելյանի մարմիններըը:

Ավելին, շրջանցելով մարդկայինի ու բարոյականի բոլոր սահմանները և առաջնորդվելով խաշնարածին հատուկ վայրենի բնազդով, իրենց 21-րդ դարի արժեհամակարգի կրող հորջորջած, սակայն կատարածով դեռևս մռայլ միջնադար հիշեցնող բարբարոսները չխորշեցին գերավարված հայ սպա Հայկ Թորոյանին գլխատել կենդանի վիճակում և, որ ամենահրեշավորն է, կատարված այդ և մյուս վայրագությունների սահմռկեցուցիչ հետևանքներն, ի ցույց աշխարհի, տեղադրել սոցիալական ցանցերում:

Օրեր անց մամուլի էջերում տեսնելով այդ ահասարսուռ դեպքերի լոսանկարները, Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը բառացիորեն ասաց հետևյալը. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է «Իսլամական պետության» ձեռագիրը»:

Ընդհանուր առմամբ այդ չորս օրերի ընթացքում, ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված 31 անձանցից 27-ի մարմինները ենթարկվեցին տարբեր աստիճանի խոշտանգումների ու անարգանքի: Բացի այդ հանցանքներից «Գրադ» հրթիռահրետանային կայանքից Մարտունու շրջանի Զորավան բնակավայրի դպրոցին հասցված թիրախային հարվածից սպանվեց 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, վիրավորվեցին վերջինիս զույգ եղբայրները՝ 11 տարեկան Գևորգն ու Գրիգորը, 12 տարեկան Վարդան Անդրեասյանը և 13-ամյա ևս մեկ երեխա…

Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նույն ահաբեկչական գործողությունների տրամաբանական շարունակությունը, որը գիտակցորեն նպատակաուղղված էր հայ սպանելուն: Չնայած այս ամենը միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտման արժանի ռազմական հանցագործություններ են, բայցևայնպես, համապատասխան միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ոչ միայն համարժեք գնահատական չտվեցին կատարվածին, այլև «ընդունված կարգով» ոչինչ չասող հայտարարություններով հավասարության նշան դրեցին դահճի և զոհի միջև:

Հենց այդ «վերաբերմունքն» էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը, ցինիկորեն արհամարելով քաղաքակրթության տարրական նորմերը, ապաշխարելու փոխարեն, գնաց իր խուժանին հրապարակավ «փառավորելու» (ինչպես դա արել էր Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած հակահերոս Ռամիլ Սաֆարովի դեպքում) ստոր քայլին՝ դրանով իսկ խրախուսելով հայատյացությունը: (Հիշեցնենք, որ մարդասպան Ռ.Սաֆարովին ոչ միայն ներում շնորհվեց, այլև հռչակվեց այդ երկրի «ազգային հերոս», իսկ Ադրբեջանի նախագահն ավելի ուշ բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ես հիշում եմ, թե ինչքան անհիմն մեղադրանքներ են հնչել իմ հասցեին Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու և ազատություն տալու համար, ինչքան հարձակումներ են գործել իմ դեմ երեսպաշտ օտարերկրյա քաղաքական գործիչները:

Եվրոպական խորհրդարանը նույնիսկ այդ առիթով բանաձև է ընդունել և դատապարտել իմ քայլը: Բայց ես այսօր էլ կարող եմ ամենայն վճռականությամբ ասել, որ Ադրբեջանը հայրենիք է վերադարձրել, ազատություն է տվել իր սպային և վերականգնել արդարությունը…»)

Ասել է թե՝ պարգևատրելով հային գլխատած կամ մարմինն անարգած իր ենիչերին, Ալիևը փաստեց իսլամական ահաբեկչի ձեռագրին հարիր սեփական զինուժի գործելաոճը…

Որ իսլամական գրոհայինների մասնակցությունն աներկբա էր ապրիլյան առճակատմանը և նրանք իրենց անմարդկային արարքներով օրինակ ծառայեցին ադրբեջանական «կանոնավոր» բանակի ասկյարների համար, վկայում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ սահմռկեցուցիչ մի շարք այլ փաստեր:

Սակայն, չնայած այս հանգամանքին, պաշտոնական Բաքուն ամեն կերպ ջանում է շրջանցել տվյալ իրողությունը, չգիտակցելով հանդերձ, որ սելավից փրկվելով ընկնում է կրակը:

Առայսօր Ադրբեջանն, իրեն հատուկ «գաղտնապահությամբ», շարունակում է սեփական ու միջազգային հանրությունից թաքցնել ոչ միայն դա, այլև ապրիլյան առճակատման ընթացքում ունեցած իր մարդկային կորուստների իրական թվաքանակը՝ փոխարենը բարձրագոչելով հայկական կողմի ունեցած «հարյուրավոր» զոհերի մասին:

Իսկ դա նրան հաջողվում է ոչ միայն պայմանավորված Ադրբեջանում տիրող համատարած գրաքննությամբ, այլ նաև այն իրողությամբ, որ ունեցած հարյուրավոր զոհերից շատերը հանդիսանալով Սիրիայից և Իրաքից վերադարձած իսլամական գրոհայիններ և հաշվառված չլինելով սեփական բանակում, շարունակում են անհայտ մնալ հանրության համար: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչի կողմից ահաբեկիչներին վայել գնահատական տալու և, ըստ այդմ՝ նաև նրանց «հիշատակը» հարգելու ադրբեջանական գործելակերպ…»:


Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող...

09:19

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

09:03

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ...

19:19

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի...

19:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02