Մայիսի 27-ին կառավարության հայտարարած «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այսօր բոլոր մարզերում լինելու են հանձնաժողովի նիստեր վերջնականորեն ճշտելու համար անելիքները: Բոլոր մարզերում սխեմաներ են կազմված, թե ով որտեղ ինչպես պետք է աշխատի: Տերտերյանի խոսքով՝ վաղվա և հետագա մաքրման աշխատանքների համար մարզերին տրամադրվել է 120-130 միավոր տեխնիկա:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքում նախատեսված աշխատանքներին, նա նշեց, որ Երևանում այս մշակույթն արդեն ձևավորված է, և Երևանը պատրաստ է շաբաթօրյակին: Վաչե Տերտերյանի համոզմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր կառույցներին արդեն հանձնարարականներ տվել է, միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
«Երևանի քաղաքապետարանը կունենա թեժ գիծ, ինչպեսև բոլոր մարզպետարանները, որով մարդիկ, կազմակերպությունները կարող են այդ թեժ գծերից տեղեկանալ, թե որտեղ իրենք կարող մասնակցել և իրենց ավանդը բերել շրջակա միջավայրի մաքրմանը»,- ասաց Տերտերյանը:
Մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակը, ըստ նրա, օպերատիվ, այսօրեական խնդիրների մի կարևոր հանգրվան է:
Վաչե Տերտերյանը նաև նշեց, որ միջգերատեսչական հանձնաժողովը շուրջ մեկ ամիս է ինչ գործում է և հասցրել է լուծել մի քանի կարևոր խնդիրներ:
«Մի քանի օր է՝ տարբեր հանձնարարություններով շրջում եմ մարզերում: Վիզուալ երևում է, որ էական աշխատանք արվել է: 2000-ից ավելի աղբակույտերից 600-ն արդեն թաղված են կամ տեղափոխված, 200-300 ուղղությամբ դեռ աշխատանքներն ընթանում են»,- հայտնեց նա:
Վաչե Տերտերյանը նաև տեղեկացրեց, որ քարոզչական աշխատանքներ են տարվելու Հայաստանը մաքուր պահելու համար: Շատ են հանդիպում դեպքեր, երբ մեքենայից նետում են տարբեր առարկաներ: Նրա խոսքով՝ այս երևույթը պետք է վերացվի:
«Չնախատեսված վայրերում աղբ նետելու վերաբերյալ տուգանքների մեխանիզմն այսօր կա, բայց դա քիչ էֆեկտիվ է: Առաջիկա մեկ-երկու ամսում օրենքի բարեփոխումներ կարվեն և կգործեն արդեն տեսուչներ»,- ասաց նա:
Չնայած սրան, Տերտերյանը նշեց, որ պետությունն էլ շատ անելիքներ ունի, մասնավորապես անբարեկարգ աղբավայրերի վերացման ուղղությամբ: Նա նաև հայտնեց, որ վարչապետի կողմից հանձնարարական է տրվել մինչև տարեվերջ պոլիէթիլենային տոպրակներից անցնել թղթայինի:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02