«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Եւ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին: Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն` ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել: Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել: Թեեւ բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել: Եւ ուրեմն ինչո՞ւ են կալանավորվում միայն «մանր ու միջին» ձկները, եւ ինչպե՞ս են մանեւրում խոշորները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44