«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գրավատան տնօրեն Արտակ Գալստյանին, որը, ըստ իրավապահների, կասկածվում է իր տնօրինության տակ գտնվող կայքերի միջոցով՝ «analitik.am», «crimenews.am», «armcrimenews.com», շորթում կատարելու մեջ, կալանավորել են, իսկ նրա փաստաբանը՝ Սուսաննա Սարգսյանը, բողոքարկել է կալանքի որոշումը։ … Մեր տեղեկություններով, Կարեն Բաբակեխյանի հաղորդման մեջ նշված է, որ Արտակ Գալստյանը փորձել է իրենից 6 հազար դոլար շորթել։ Կարեն Բաբակեխյանը հրաժարվեց շփվել մեզ հետ: Հարցին, թե ինչու է հաղորդում տվել, եթե չի ցանկանում բացահայտել հանցագործներին, նա պատասխանեց. «Դրանք միանգամայն տարբեր բաներ են: Ես չեմ ցանկանում խմբագրությունների հետ առնչություն ունենալ»: Մենք այլ հարցեր էլ էինք ուզում ուղղել Բաբակեխյանին, քանի որ նա նախկին ոստիկան է, իսկ մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ կայքերի գործի քննությունը դուրս է գալու ոստիկանության պաշտոնյաների վրա: Համենայնդեպս, որոշ շրջանակում սպասում են, որ այս գործում ոստիկանական հետք է ի հայտ գալու, ինչի մասին ԱԺ ամբիոնից խոսեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նախապես նա խոստացել էր կայքերի հովանավորների մասին խոսել, բայց անուններ այդպես էլ չհնչեցրեց: …Ի դեպ, Արտակ Գալստյանը մի շրջան մասնակցել է ոստիկանությունում գործող կարգապահական հանձնաժողովի աշխատանքներին՝ որպես «Ֆիդես» ՀԿ-ի ներկայացուցիչ։ Այս ՀԿ-ն ղեկավարում է հենց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը եւ ժամանակին լիազորել է Արտակ Գալստյանին, որպես «Ֆիդես»-ի իրավաբանական խորհրդի ղեկավար, այս մարմնին անդամակցելու։ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ այդ հանձնաժողովը գործել է մինչեւ փետրվար, իսկ այժմ նոր կազմ է ընտրված»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44