ARM | RUS |

Կանանց սեռական գրգռման խանգարումների պատճառները, ախտորոշումն ու բուժումը

08.06.17 | 01:06

Թեև կանանց սեռական գրգռման խանգարման իրական տարածվածությունը հայտնի չէ, ընդունված է համարել, որ բոլոր տարիքային խմբերում զգալի թվով կանայք ունեն այս խնդիրը: 1994-ին ԱՄՆ-ում կատարված վիճակագրական հետազոտությունների համաձայն, 18-59 տարեկան կանանց 19 %-ը ունի լյուբրիկացիայի խանգարում: 1978-ին անգլիացի մասնագետների կողմից հետազոտված 1оо «նորմալ» զույգի 48 %-ը գանգատվել է գրգռման բացակայությունից, 33 %-ը`գրգռումը պահելու դժվարությունից, չնայած դրան, նրանց 86 %-ը գոհ են եղել իրենց սեռական կյանքից:

Թվերի այս անհամապատասխանությունը խոսում է այն մասին, որ սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու համար կնոջը բավական է թեթևակի գրգռվել, ի տարբերություն տղամարդկանց, որոնց մոտ էրեկցիայի լիարժեքությունը պարտադիր պահանջ է: Այդ պատճառով այդ հետազոտության ընթացքում ուսումնասիրված տղամարդկանց միայն 15 %-ն են գտել, որ իրենց կանայք ունեն գրգռման խանգարում:

Հետդաշտանադադարային շրջանում հեշտոցի խոնավացման խանգարումները ավելի բարձր են. մի հետազոտության մեջ այդ ցուցանիշը հասնում էր 44%-ի:

Կլինիկական նկարագրությունը

Կանանց սեռական գրգռման խանգարումը վերաբերում է սեռական պատասխանի գրգռման փուլին: Դրա ցուցանիշներն են`

1. Ի պատասխան գրգռման` հեշտոցի խոնավացման անբավարար մակարդակ կամ մինչև սեռական ակտի ավարտը գրգռանքը պահելու մշտական կամ պարբերաբար կրկնվող անկարողություն:
2. Խանգարումը առաջ է բերում նշանակալի անհանգստություն կամ միջանձնային դժվարություններ:
3. Սեռական խանգարումը հետևանք չէ այլ հիմնական հիվանդության կամ որևէ նյութի անմիջական ֆիզիոլոգիական ազդեցության:


Ախտորոշիչ այս ցուցանիշներին համապատասխանող կանայք ունեն սեռական ցանկություն և հաճույք են ստանում սիրախաղից: Հաճախ նույնիսկ նրանք ի վիճակի են հեշտանք վերապրել, հատկապես եթե ուժգնորեն գրգռվեն վիբրատորի օգնությամբ: Այնուհանդերձ, նրանց հեշտոցը չոր է մնում գրգռման այնպիսի պայմաններում, որոնք բազմաթիվ այլ կանանց մոտ սովորաբար առաջացնում են հեշտոցի խոնավացում: Առնանդամի ներհրումը չոր և լարված հեշտոց ցավոտ է և տհաճ զգացողությունների տեղիք է տալիս: Սա կարող է այնպիսի երկրորդական սեռական խանգարումներ առաջացնել, ինպիսիք են դիսպարեունիան և վագինիզմը, սեռական ցանկության կորուստը: Այս խանգարումով կանանց զուգընկերները հաճախ իրենց մերժված են զգում և ընկճվում` համարելով իրենց վատ սիրեկաններ:

Ախտորոշումը

Կանանց սեռական գրգռման խանգարումը ախտորոշելու համար պետք է իմանալ` ինչպիսի մեխանիզմներ են ընկած այս խանգարման հիմքում և ինչպես բացահայտել դրանք:

Ինչպես և տղամարդկանց մոտ, կանանց գրգռման փուլը` հեշտեցի խոնավացումը անմիջականաորեն պայմանավորված է վեգետատիվ նյարդային համակարգով և հատկապես նրա պարասիմպաթիկ մասով:

Վերջին հաշվով, այս մեխանիզմը գտնվում է գլխուղեղի կեղևի հսկողության տակ, և տեսականորեն ճիշտ է ենթադրել, որ կնոջ գրգռումը, ինչպես տղամարդկանց մետ, պետք է ենթարկվի հուզական ազդակներին: Սակայն իրականում պարզվում է, որ կանանց սեռական գրգռման խանգարման հոգեբանական ձևը տարածված չէ: Հայտնի փաստ է, որ սեռական կոնֆլիկտ ունեցող կինը ավելի շուտ կորցնում է իր սեռական ցանկությունը, քան արգելակվում է նրա սեռական գրգռման ընթացքը: Այն կանայք, որոնք ունեն նորմալ սեռական ցանկություն և կարող են հեշտությամբ հասնել հեշտանքի, բայց ի վիճակի չեն սեռական գրգռման` հիմնականում դաշտանադադարով կանայք են:

Կանանց սեքսուալ ցիկլի արյունալցման փուլը շատ ավելի պաշտպանված է զանազան հիվանդություններից և դեղորայքի ազդեցությունից, քան տղամարդկանց էրեկցիան, քանի որ այն ներառում է համեմատաբար պարզ անատոմիական կառույցներ և չի պահանջում հեմոդինամիկ բարձր ճնշման ապահովում սեռական օրգաններում: Կոնքի արյունամատակարարման ավելացումը, որը գրգռման փուլի մեխանիզմն է 2 սեռերի մոտ, կանանց հեշտոցում պարզապես առաջացնում է հեղուկի տրանսուդացիա լորձաթաղանթի անոթներից:

Միակ գործոնը, որ կարող է խոցելի դարձնել կանանց գրգռումը ֆիզիկական ազդակներից, հեշտոցի էստրոգենային բավարար հագեցվածությունն է, որն անհրաժեշտ պայման է հեշտոցի արյունալցման ակտիվացման և խոնավացման համար: Էստրոգենային անբավարարության ժամանակ հեշտոցի լորձաթաղանթը և նրա ներքո տեղակայված անոթային ցանցը ենթարկվում են ատրոֆիայի: Էստրոգենային անբավարարության հիմնական պատճառը դաշտանադադարն է` տարիքային բնականոն ընթացքով կամ ձվարանների վիրահատական հեռացման պատճառով: Թեև "ծերացած" ձվարանը և մակերիկամները դաշտանադադարից հետո շարունակում են արտադրել փոքր քանակությամբ էստրոգեններ, սակայն սովորոաբար դա ի վիճակի չէ ապահովելու հեշտոցի բավարար խոնավացում: Այ պատճառով, կլիմակտերիկ կանայք, հատկապես եթե նրանք չեն ապրում կանոնավոր սեռական կյանքով, հակված են հեշտոցի չորության:

Էստրոգենային անբավարարությունը հեշտ է ախտորոշել: Էստրոգենների բավարար մակարդակի խոսուն վկան է նորմալ դաշտանը: Էստրոգենների նորմալ ազդեցությունը վագինալ բջիջների վրա խիստ ցայտուն է, և հատուկ եղանակով ներկված հեշտոցային քերուկի մանրադիտակային քննությունը հիմնականում արագ կերպով հաստատում է էստրոգենային անբավարարության փաստը: Ավելի հավաստի է ժամանակակից լաբորատոր պայմաններում էստրադային մակարդակի որոշումը արյան պլազմայում:

Տարբերակիչ ախտորոշումը

Հետազոտության ընթացքում պետք է ուշադիր լինել` բոլոր այն հիվանդությունները բաց չթողնելու համար, որոնք կարող են նպաստել սեռական գրգռման խանգարմանը:


Նյարդային համակարգի խանգարումների ժամանակ վնասվում են ուղեղային սեռական կենտրոնները: Դրանք են գլխուղեղի վնասվածքը և ցերեբրովասկուլյար խանգարումները: Այս դեպքերում գրգռման դժվարացումը հետևանք է սեռական կենտրոնների, լիմբիկ համակարգի և ճակատային բլթի վնասման: Հիպոթալմուսի վնասումները և քրանիոֆարինգոման նույնպես բերում են սեռական գրգռման խանգարման` ճնշելուվ համապատասխան ուղեղային հատվածները: Հիպոֆիզի քրոմոֆոբ ադենոման գործում է ոչ միայն վերոհիշյալ մեխանիկական մեխանիզմով, այլ նաև պրոլակտինի բարձր քանակության միջոցով:

Փսիխոմոտոր էպիլեպսիան խոչընդոտում է գրգռումը` խախտելով լիմբիկ համակարգի գործունեությունը: Խանգարումներից ամենահաճախ հանդիպողը, որը վնասում է սեռական նյարդային կենտրոնները, բազմակի սկլերոզն է (multiple sclerosis): Սրա ժամանակ հատվածաբար վնասվում են ողնուղեղը և դրա հետ միասին` ողնուղեղում գտնվող, սեռական ռեֆլեքսների համար պատասխանատու կենտրոնները: Փաստորեն, սեռական դժվարությունները երբեմն բազմակի սկլերոզի առաջին դրսևորումներից են` այնպիսի գանգատների տեսքով, ինչպիսիք են հեշտոցի խոնավացման անկարողությունը, ծլիկի զգայունության իջեցումը կամ բացակայությունը, դիսպարենուիան, որոնք բոլորն էլ բերում են գրգռման նվազման: Այս ամենի հիքում ընկած է ողնուղեղի հատվածների դեմիելինիզացիան: Կան այլ հիվանդույթուններ ևս, որոնք ախտահարում են ողնուղեղը և կարող են առաջացնել գրգռման խանգարում: Դրանք են Tabes dorsalis, Amyotrophic lateral sclerosis, Syringomyelia, myelitis, ծայրահեղ թերսնուցումը և վիտամիւնային անբավարարությունը:

Ալկոհոլային նեյրոպաթիան և գոտկային դիսկի ճողվածքը բերում են գրգռման խանգարման` վնասելով ողնուղեղի սեռական կենտրոնները փոխկապակցող սոմատիկ և վեգետատիվ նյարդաթելերը, այնպես, ինչպես պատահում է Shay-Drager syndrome-ի (առաջնային վեգետատիվ դեգեներացիա) ժամանակ:

Պարապլեգիան, որ հետևանք է ողնուղեղի տրավմատիկ վնասվածքների, կանխում է սեռական գրգռման առաջացումը, որովհետև արգելակված են նյարդային գրգիռների փոխանցման գործընթացները:

Անոթային խնդիրները բերում են գրգռման խափանման` կոնքի անոթային ցանցի թրոմբոտիկ վնասման և խցանումների հետևանքով: Կորոնար հիվանդության և արտահայտված հիպերտենզիայի դեպքում սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարման առաջանային պատճառը հոգեբանական է` պայմանավորված դեպրեսիայով կամ հանկարծամահության տագնապով: Հակահիպերտենզիվ դեղամիջոցները և հատկապես ալֆա-ադրենոբլոկատորները նույնպես կարող են նպաստել գրգռման արգելակումների:

Էնդոկրին և մետաբոլիկ խանգարումները ավելի շուտ ազդում են սեռական ցանկության և հեշտանքի փուլերի վրա. գրգռման խանգարումը երկրորդական է: Շաքարային դիաբետը կարող է առաջացնել գրգռման խանգարում ծլիկի զգայական նյարդերի նեյրոպաթիայի հետևանքով: Տեստոստերոնային անբավարությունը բերում է լյուբրիկացիայի խանգարման և խափանում ուղեղային կենտրոնների գործունեությունը, քանի որ վերջիններիս բնականոն գործունեությունը պահանջում է բավարար տեստոստերոնային հագեցվածություն: Վահանագեղձի հորմոնների անբավարարությունը նույնպես առաջացնում է գրգռման խանգարում` դեռևս չբացաահայտված մեխանիզմներով: Այլ էնդոկրին հիվանդություններ, ինչպիսիք են Ադիսոնյան հիվանուդությունը, Կուշինգի համախտանիշը, ակրոմեգալիան և հիպոպիտուիտարիզմը, ևս կարող են հանգեցնել գրգռման խանգարումների, քանի որ առաջացնում են հորմոնալ դիսբալանս, որն ազդում է ուղեղի սեռական նյարդահոսքերի նորմալ ընթացքի և սեռական օրգանների գործունեության վրա: Հիվանդությունների շարքում, որոնք բերում են գրգռման խանգարումների, տեղ ունեն լյարդի հիվանդությունները, քանի որ խանգարվում է էստրոգենային փոխանակությունը, և երիկամի հիվանդությունները:

Փոքր թվով կանանց մոտ, որոնք ունեն նորմալ դաշտանային ֆունկցիա, հեշտոցային ճորությունը պայմանավորված է հոգեբանական արգելակումով: Որոշ դեպքերում պատճառը վախն է սեռական հարաբերությունից կամ անբավարար սիրախաղը: Սակայն կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այս գործոնների դերը գրգռման խանգարումներում նշանակլից չէ, և սրանց անմիջական հոգեբանական նախատրամադրող պատճառները դեռրս լրիվ ուսումնասիրված չեն:

Անհրաժեշտ է նմանապես պարզել` արդյոք սեռական ախտանշանները առաջնային են, թե հետևանք են որևէ հոգեբուժական հիվանդության, ինչպիսին են աֆեկտիվ և տագնապային խանգարումները: Որոշակի հարցերի օգնությամբ կարելի է պարզել հոգեբուժական խնդրի առկա լինելու փաստը:

Պատճառագիտությունը


Կանանց սեռական ցիկլի գրգռման փուլը ընթանում է սեռական օրգանների անոթալայնացման ռեֆլեքսի ուղեկցությամբ: Վերջինս բերում է հեշտոցամուտքի հյուսվածքների փքման և փխրունացման, որն արտահայտվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմիր երանգով և անոթներից արյան պլազմայի արտահոսքով պայմանավորված խոնավությամբ: Զարկերակների լայնացումը պայմանավորված է ողնուղեղի 2 կենտրոնների ակտիվացմամբ` S2, S3, S4-ում, և մյուսը` T11, L1, L2-ում: Տղամարդկանց նման, կանանց սեռական գրգռումը ևս կարող է ուժեղանալ կամ թուլանալ գլխուղեղից եկող նյարդային գրգիռների ազդեցության տակ, որոնք իրենց հերթին ենթակա են անցյալի վերապրումներին և փորձառությանը:

Ինչպես վերևում նշվեց` հեշտոցի խոնավացման գործում հիմնական դերը պատկանում է էստրոգենին: Անվիճելի է վերջինիս ֆիզիոլոգիական ցիկլիկ ազդեցությունը արգանդի վզիկի գեղձերի գործունեության վրա: Ինչպես հայտնի է, ձվազատման շրջանում` դաշտանային ցիկլի միջնամասում, այդ գեղձերի ակտիվությունը բարձրանում է և բերում վզիկի լորձային խցանի ջրիկացմանը, իսկ հետձվազատման շրջանում գեղձերի իջնող ակտիվությունը, որը համընկնում է պրոգեստերոնի (հակաէստրոգեն) աճի և էստրոգենների նվզման հետ, ուղեկցվում է լորձային խցանի մածուցիկության բարձրացմամբ:

Էստրոգենները ունեն նաև ուղղակի ազդեցություն հեշտոցի խոնավացման վրա, քանի որ հարստացնում են ենթաէպիթելային անոթային հենքը, որը բարելավում է լյուբրիկացիան: Էստրոգենների այս ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ ձվարանները արտադրում են բավարար քանակությամբ էստրոգեններ: Թեև այս հորմոնների ազդեցությունը նվազում և ի վերջո լրիվ ընդհատվում է դաշտանադադարից հետո, այնուամենայնիվ էստրոգենային հագեցվածությունը կարող է էական լինել այս ժամանակահատվածում` շնորհիվ մակերիկամներում արտադրվող անդրոստենդիոնի փոխարկման` էստրոնի և ավելի պակաս նշանակալիությամբ` տեստոստերոնի փոխարկմամբ` էստրադիոլի: Այնուհանդերձ, տարիքի հետ մակերիկամների այս օժանդակ օգնությունը նույնպես դառնում է անբավարար` հեշտոցի լորձաթաղանթի և հարակից օրգանների հյուսվածքները ֆունկցիոնալ պատրաստականության վիճակում պահելու համար:

Այսպիսով, ըստ էության, սեռական ցիկլի գրգռման փուլի խանգարումները կանանց մոտ պայմանավորված են գլխավորապես անոթալայնացման խանգարումով` ի հետևանք էստրոգենների արտադրության իջեցման կամ արգելակման: Պետք է նշել, որ նախադաշտանադադարային կանանց մոտ նման խանգարումը հազվադեպ է հանդիպում:


Գրգռման խանգարումների բուժումը

Կանանց գրգռման խանգարումների բուժման ժամանակ կիրառվում է դեղորայքային բուժում և սեքս-թերապիա` զուգակցված կամ առանձին-առանձին: Դեղորայքային բուժումը հազվադեպ է ցուցված նախադաշտանադադարային փուլում գտնվող կանանց համար: Այն որպես բուժման հիմնական մեթոդ կիրառվում է դաշտանադադարից հետո` սովորաբար առանց հոգեթերապիայի օժանդակության: Եթե նմանատիպ դեպքերում դեղորայքային բուժումի չի բավարարում, ապա նոր զուգակցվում է հոգեթերապիայի մեթոդներով` իբրև բուժման օժանդակ հավելում:

Գրգռման հոգեբանական խանգարման դեպքում կիրառվում է հոգեթերապիայի կոգնիտիվ-վարքային միջոցների համալիրը: Սրանք զուգակցվում են փսիխոդինամիկ ուղղվածությամբ փսիխոթերապիայի հետ, եթե բուժման ընթացքում հուզական խնդիրներ են ի հայտ գալիս: Էլեկտրական կամ մարտկոցով աշխատող վիբրատորները շատ արդյունավետ են կանանց սեռական ցանկությունը, սեռական գրգռումը և հեշտանքը բարձրացնելու գործում: Արտահայտված գրգռումը, որն առաջանում է վիբրատորի օգնությամբ, նպաստում է հոգեբանական արգելակումների և բժշկական վիճակներով պայմանավորված գրգռման խանգարումների հաղթահարմանը: Վիբրատորի կիրառումը նախատեսվում է բուժական համալիրի կազմում և ինչպես անհատական, այնպես էլ զուգընկերոջ հետ միասին բուժման արդյունավետ եղանակներից է:

Եվ վերջապես, բուժական ազդեցություն ունի լյուբրիկանտների կիրառումը, որը արդյունավետ է ոչ միայն դաշտանադադարով, այլև էստրոգենային նորմալ մակարդակով կանանց համար: Նոր ջրային լյուբրիկանտները ավելի փափուկ են և երկարատև ազդող: Դրանք գերադասելի են յուղալի լյուբրիկանտներից, քանի որ լատեքսե պահպանակները դրանցից գրեթե չեն վնասվում: Եթե սեռական հարաբերությունն ընթանում է ջրում կամ երբ այն խիստ բուռն ընթացք ունի, գերադասելի են սիլիկոնային լյուբրիկանտները, որոնք սակայն թանկ արժեն: Թեև լյուբիկանտները ընդհանուր առմամբ անվնաս են, բայց նրանք պարունակում են հակվիրուսային սպերմիցիդ նոնօքսինոլ 9, որը կարող է որոշ կանանց մոտ գրգռվածություն առաջացնել: Ամեն դեպքում, ինչքան քիչ կիրառվեն լրացուցիչ հավելանյութեր, այնքան ավելի պակաս կլինի ալերգիկ ռեակցիայի հավանականությունը:

Աղբյուր՝ տեռտ.ամ


Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող...

09:19

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

09:03

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ...

19:19

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի օրը

Հայտնի է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի հայաստանյան այցի...

19:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02