Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակագ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության միջև համագործակցության ակտիվացման հուշագիրը:
Ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսվում է մշակել եւ իրականացնել տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համատեղ ծրագրեր: Զարգացնել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը տարերային աղետների և արդյունաբերական վթարների կանխման և դրանց հետեւանքների վերացման հարցում:
Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Երկկողմ աջակցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը: Աջակցել աղետներից բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման: Կանոնավոր կերպով անցկացնել հանդիպումներ արտակարգ իրավիճակներում բնակչության եւ տարածքների պաշտպանության, կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցման ձևավորման բնագավառում փորձի փոխանակման նպատակով»:
Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնակցեց նաև «Հավաքական անվտանգություն 2017» 10-րդ միջազգային ցուցահանդեսին, որին ներկայացված էր ավելի քան 100 երկիր:
Միջոցառումը հնարավորություն է ընձեռում ներկայացնել արտակարգ իրավիճակների և անվտանգության ոլորտի տեխնիկական նորագույն ձեռքբերումներն ու առաջավոր փորձը, ինչը նպաստում է նորարությունների ներդրմանը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02