ՀՀ գլխավոր դատախազի կողմից 31.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փաստերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, Երևանի բնակիչ Ա. Վ.-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, որ իր ծանոթ Մ. Գ.-ն որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար Հ. Բ.-ի միջնորդությամբ 2013-2016թթ.-ի ընթացքում առանձնապես խոշոր չափերով` 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին:
Վերջինս ստացած կաշառքի դիմաց կազմել է զինակոչիկների բժշկական հետազոտությունների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:
Քրեական գործի նախաքննության ներկա փուլում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02