«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ՝ Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մոսիյանի դին երեկ հանձնեցին ծնողներին: 19-ամյա Սուրենը, որը մահացել էր մայիսի 29-ին, ժամը 22։00-ի սահմաններում, հարազատների պատմելով՝ սրտխառնոց էր ունեցել, փսխել էր մի քանի անգամ, ու թեեւ զորամասում համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել՝ Սուրենը մահացել էր սրտի ինֆարկտից: Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին: Խոստացել է կրկին զանգել, սակայն մի քանի ժամ անց հանկարծամահ է եղել: Ծառայակից ընկերներից մեկն էլ ասաց, թե Սուրենը ծառայության մեկ տարվա ընթացքում երբեւէ չի բողոքել սրտից, ճիշտ է՝ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մրսելու հետ կապված են եղել: «Իսկ այդ օրն ասաց, թե վատ է զգում, բժիշկ կանչեցինք, եկավ, դեղ տվեց, կապելնիցան միացրեց, հետո տարան հոսպիտալ: Իսկ մի քիչ անց ասեցին, որ հոսպիտալի ճանապարհին մահացել է»,-պատմեց Սուրենի ընկերը: Իսկ զոհված զինծառայողի հարեւանուհին՝ Նաթելլան, ահա թե ինչ էր պատմում: «Երեկ, երբ ՊՆ-ից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը, կանչեցին Երեւանի «Պլանի գլխի» հիվանդանոց՝ դիակը ճանաչելու: Հավանաբար, հրամանատարական կազմից էին այդ մարդիկ, որոնք ասում էին, թե Սուրենին, երբ վատացել է, տարել են հոսպիտալ, ու չգիտես ինչու՝ նշում էին, որ 6 անգամ են տարել: Սուրենը, իրենց պատմելով, մինչեւ մահն ասել է, թե օդը չի հերիքում, վատ է զգում, սիրտը խառնել է, հետ է տվել: Բժիշկ են կանչել, «Վալիդոլ» են տվել, չի օգնել, ու մինչեւ հասցրել են բուժկետ՝ մահացել է»: Տիկին Անժելան ասում է, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել ու անչափ նիհար է եղել: «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երեւի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22