Խորհրդարանի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ: 26 պատգամավորներ ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ։
Տեղի ունեցածն ընդամենը «Ելքի» մարտավարական հաջողությունն է այն առումով, որ Վանաձորի ընտրություններն այդ դաշինքի, ավելի ստույգ` դրա անդամ կուսակցություններից մեկի քաղաքական օրակարգի մաս են: Բայց այս հարցում «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների համագործակցությունը չի կարող նախադեպային կամ հեռանկարային համարվել: Վերջ ի վերջո` համագործակցությունը խիստ լոկալ է, վերաբերում է մեկ քաղաքի, ընդ որում` չշոշափելով անգամ Վանաձորի իշխանության հարցը: Նման տեխնիկական համագործակցության առիթներ էլի կլինեն, սակայն չպետք է տրվել պատրանքների և անգամ քննարկել երկու դաշինքների քաղաքական համագործակցության հեռանկարը: Նման հարց քննարկելը` կասկածի տակ կդնի «Ելքի» ընդդիմադիր լինել-չլինելու պարագան, որովհետև առնվազն անհեթեթ է քննարկել այն տարբերակը, որ «Ծառուկյան» դաշինքը կարող է գործել ընդդիմադիր օրակարգով ու պլատֆորմով: Այս խորհրդարանում ընդամենը մեկ քաղաքական, այլընտրանքային քվեարկություն է եղել` ԱԺ նախագահի ընտրությունը, որն էլ բացահայտել է Ծառուկյանի թիմի քաղաքական դեմքը, տեղը: Մարդիկ ասում են, որ այլ իրավիճակում Ծառուկյանը գուցե ընդդիմադիր դառնա: Նախ, քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, հատկապես` մի օլիգարխի կտրվածքով, որի կապիտալի անձեռնմխելիությունը միշտ պայմանավորված է լինելու իշխանության քմահաճույքով: Հետո` եթե նույնիսկ ապրիորի ունենանք այդ անտեսանելի «այլ քաղաքական իրավիճակը», կարող է պարզվել, որ ընդդիմադիր Ծառուկյանի կողքին խորհրդարանում ընդամենը մնացել է հինգ-վեց պատգամավոր: Իսկ եթե խոսում ենք այնպիսի ֆորս-մաժորի մասին, որի թելադրողը փողոցն է, ապա այդ դեպքում «Ելքի» կամայական նախաձեռնությանը կողմ կքվեարկեն ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, այլ նույնիսկ Հանրապետականի Վահրամ Բաղդասարյանն ու ՀՅԴ-ի Արմեն Ռուստամյանը:
Ի դեպ, Վանաձորի ավագանու խնդրով ՍԴ դիմելը նույնիսկ ազատում է ԲՀԿ-ի ձեռքերը, եթե անգամ ՍԴ-ն անվավեր ճանաչի ավագանու մի քանի նիստերը ու դրանց ընդունած որոշումները: ՍԴ ցանկացած որոշում նոր իրավիճակ է ստեղծում` անիմաստ դարձնելով բոյկոտը, որովհետև Վանաձորի քաղաքապետի լեգիտիմության հարցը դատարանում չի քննարկվում ի սկզբանե: ՍԴ-ն այն Ռուբիկոնն է, որն անցնելուց հետո` Վանաձորում չեղարկվելու են հին պայմանավորվածությունները:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
16:09 28.04.26
09:19 28.04.26
17:15 28.04.26
17:57 28.04.26
16:45 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44