Հունիսի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան այցելեցին Երևան քաղաքի փրկարար ուժերի վարչության N8 հրշեջ-փրկարարական ջոկատ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ԵՓՎ կենտրոնի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ոսկանյանը նախարար Դ. Տոնոյանին և JICA-ի նախագահ Շ. Կիտաoկային ներկայացրին ՀՓՋ-ի ընթացիկ աշխատանքները, ջոկատի տեխնիկական զինվածությունը և հագեցվածությունը, անձնակազմի աշխատանքային պայմանները և կանչերի արձագանքման առանձնահատկությունները:
Ճանաչողական այցի ընթացքում Շ. Կիտաoկան ծանոթացավ 2010 թ.-ին Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրած հրշեջ-փրկարարական մեքենաների գործունեությանը, որոնցից 4-ը շահագործվում է ԵՓՎ N8 ՀՓՋ-ի կողմից: Հայ փրկարարները հանդիսավոր ցուցադրությամբ ներկայացրին մեքենաների բնութագրերը և հնարավորությունները, ինչպես նաև՝ Երևան քաղաքի պայմաններում դրանց շահագործման առանձնահատկությունները: Այցի ավարտին Շ. Կիտաoկան գոհունակություն հայտնեց հայ հրշեջ-փրկարարների կողմից մեքենաներն արդյունավետ և հավուր պատշաճի շահագորման կապակցությամբ:
Նշենք, որ 2010 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանը նվիրել է 28 միանգամայն նոր ու ժամանակակից հրշեջ մեքենա: 2016թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել նաև «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք արտակարգ իրավիճակներում ծառայում են որպես շարժական կառավարման և հոգեբանական օգնության ցուցաբերման կետեր: Քննարկվում է առաջիկայում Հայաստանին ևս 39 նոր հրշեջ մեքենա և ավտոսանդուղք տրամադրելու հարցը:
Փոխգործակցության երկար տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ են վերապատրաստվել Ճապոնիայի առաջնակարգ ուսումնական կենտրոններում:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02