Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագում այսօր քվեարկության դրվող Հայոց ցեղասպանության մասին բանաձևին և հերթական անգամ սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ՝ հայտարարելով, որ սա Գերմանիայի բարեկամության քննությունն է։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Յըլդըրըմը հայտարարել է, որ դժվարին ժամանակաշրջան է և որ Գերմանիան, «իր խելքով», փորձում է 1915 թվականի համար թուրքերին մեղադրել։
«Սա առաջինը չէ, վերջինն էլ չի լինելու։ Երբեմն այն երկրները, որոնց բարեկամ ենք համարում, ներքին քաղաքականության մեջ անելանելի վիճակի հասնելու դեպքում մտածում են, թե ո՛ր ուղղությամբ շեղեն ուշադրությունն ու նման «փայլուն» գաղափարներ են ի հայտ գալիս։ Սա էլ դրանցից մեկն է»,-ասել է Յըլդըրըմը։
Նա նշել է, որ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, և վերջինս խոստացել է անել հնարավորը, բայց «սա խորհրդարանն է»։
«Իրական բարեկամության քննություն է տալիս Գերմանիան։ Դա իրականում ոչ թե մեր, այլ Գերմանիայի խնդիրն է։ Թուրքիայում ազգությամբ թուրք 3.5 մլն ընտրող կա։ Գերմանիայի տնտեսությանը 40 մլրդ եվրոյի օգուտ ապահովող, 400 հազար մարդու աշխատանքով ապահովող, միլիոնավոր մարդկանց ուտելիք, հաց ապահովող այդքան մեծ համայնքին հիասթափեցնելու իրավունք մեր գերմանացի բարեկամները չունեն»,- ասել է Յըլդըրըմը՝ հայտարարելով, որ եթե հին պատմությունները խառնելու լինենք, Թուրքիան ամենավերջին տեղում կլինի։
Ավելի վաղ Յըլդըրըմը դարձյալ անդրադարձել էր խնդրին՝ քվեարկությունն «անհեթեթ» որակելով։ Նա պնդել էր, թե «1915 թվականին տեղի ունեցածը շարքային իրադարձություն էր, որը պատերազմի տարիներին կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում»։
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34