Կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկմանը արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանն արտահերթ ելույթում խոսեց դատական-իրավական ոլորտում նախատեսվող փոփոխություններից և նկատեց, թե շատ են ավելացել դատական վեճերը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են դատարաններին:
«Միաժամանակ, դա ավելի է վերհանում այն խոցերը, որ դեռևս առկա են համակարգում»,-նշեց նախարարը:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողով է նախատեսվում ներկայացնել նոր քրեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքեր:
Սնանկության վարույթի խնդիրը, ըստ Հարությունյանի, այն է, որ պետք է օրենսդրորեն ամրագրեն, որ սնանկության վարույթում դիտարկվելու է կազմակերպությունների առողջացումը:
Քրեակատարողական ոլորտին անդրադառնալով՝ նախարարն ընդգծեց՝ խնդիրներն այստեղ շատ են, հետևողական աշխատանք է պետք:
Խնդիրներից մեկը, ըստ նախարարի, այն է, որ նախկին դատապարտյալները, հատկապես կրկնահանցագործներն անգործության են մատնված լինում, նրանք, սակայն, պիտի գտնեն իրենց տեղն աշխատաշուկայում:
Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը: «Պրոբացիոն ծառայությունը մեծ դեր է զբաղեցնելու երկրում»,-հայտարարեց նախարարը:
Նաև նրա խոսքով՝ անվճար և մատչելի իրավական օգնությունն է զարգանալու: «Խոսքը հատկապես սոցիալապես անապահով խավին է վերաբերում»,-ասաց նա:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02