ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին տեսչական ստուգումների կասեցումը երկարաձգելու վերաբերյալ հանձնարարական տվեց և հիշեցրեց, որ 2017 թվականի հունվարի 26-ին կառավարության համապատասխան որոշման մինչև հուլիսի 1 սահմանափակվել են տեսչությունների կողմից ստուգումները:
Վարչապետը, հաշվի առնելով տեսչական բարեփոխումների ընթացքում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսվարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատման անհրաժեշտությունը, հանձնարարական ներկայացրեց. «Ձևակերպումը շատ հետաքրքիր է գրված՝ որոշակի ժամանակահատվածով: Համենայնդեպս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,-ասաց նա:
Նա հանրությանը տեղեկացրեց, որ ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսին զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից և ստուգումների սահմանափակումը չի տարածվում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների վրա: Այսինքն` ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք իրականում վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին:
«Դուք գիտեք, որ տեսչությունների բարեփոխումների ընթացք է գնում և մոտակա երկու-երեք ամսվա ընթացքում նոր համակարգ ենք ձևավորելու, որը տարբերվելու ներկայիս համակարգից: Այնտեղ կատարվելու է օպտիմալացում, տեսչական համակարգերի միավորում և լինելու մի քիչ այլ փիլիսոփայություն: Այդ պատճառով, քանի դեռ այդ համակարգը չի ձևավորվել, գալիս ենք այս լուծմանը»,-ասաց նա:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02