Հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին նշեց, որ հուշագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների ընկերությունների համագործակցությանը:
«Գործարար համաժողովին նախատեսվում են մոտ 300 երկկողմ հանդիպումներ: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցությանը և օրվա վերջում կունենանք արդյունավետ համաձայնություններ»,- ասաց նա` մաղթելով հաջողակ աշխատանքային օր:
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ակնհայտ համարեց այն հանգամանքը, որ Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը հանդիսանում է կարևոր խնդիր երկու երկրների ազգային տնտեսությունների առաջխաղացման համար: Նրա խոսքով` երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները փոքր չեն, սակայն կան չօգտագործվող և հեռանկարային մի շարք ուղղություններում համագործակցության հնարավորություններ:
Սարգսյանը մեջբերեց երկու երկրների առևտրաշրջանառությունը վերաբերող վիճակագրական տվյալներ: Ըստ նրա` 2016 թվականին Հայաստանից Վրաստան է արտահանվել 148 մլն, իսկ ներմուծվել է 104 մլն դոլարին համարժեք ապրանք: 2015 թվականի համեմատ արտահանման ցուցանիշն աճել է 18 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 37 տոկոսով: Այնուամենայնիվ, մեր երկրի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Վրաստանին բաժին է ընկնում ընդամենը 5 տոկոսը:
«Այս առումով հատկապես կարևորում ենք Վրաստանի և Սյունիքի ազատ տնտեսական գոտիները: Վրացի գործարաները հնարավորություն կունենան Սյունիքում ներդրումներ կատարելու, կամ համատեղ ձեռնարկություններ բացելու շնորհիվ ապրանքատեսակները վաճառել ԵԱՏՄ-ի և Իրանի շուկաներում: Ինչպես նաև հակառակը` Վրաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով հայ գործարարները կկարողանան մտնել ԵՄ շուկաներ»,- ասաց նա:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02