ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի անդամներին և նրանց հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիները:
Որոշվել է, որ նախարարության հետ համագործակցություն ձևավորելու համար ֆեդերացիան պարտադիր գործընթացներ պետք է անցնի: Դրանք են. բոլոր մարզիչները պետք է մասնակցեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող մարզիչների վերապատրաստման դասընթացներին, իսկ մարզիկները պետք է անցնեն պարտադիր բուժզննում և ունենան այդ մասին հավաստող փաստաթուղթ:
Հաջորդ պահանջը վերաբերում է ՀՀ առաջնություններին, որոնք ֆեդերացիան պարտավոր է անցկացնել բոլոր տարիքային խմբերի համար (պատանի, երիտասարդ, մեծահասակ): Եվ, վերջապես, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին հավաքական թիմերը պետք է հանդես գան մեկ ընդհանուր հայտով,- հայտնում է գերատեսչության պաշտոնական կայքը:
Ռոստոմյանն ասել է. «Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հետ մենք համագործակցության նախնական ժամանակահատված ենք սահմանել՝ մինչև 2020 թվականը: Նախարարության համապատասխան մասնագետները ուշիուշով կհետևեն այս ֆեդերացիայի մարզիկների մրցելույթներին, և միայն 2017 թվականի ընթացքում նրանց մարզական բարձր արդյունքները թույլ կտան ասել՝ հաջորդ տարի արդյոք հնարավոր կլինի ֆեդերացիան ընդգրկել պետական աջակցություն ստացող ֆեդերացիաների ցանկում, թե ոչ»:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ունի շուրջ 3000 մարզվող Երևանում, Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում: Միայն մայրաքաղաքում գործում է մարզաձևի 40 խումբ:



15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02