ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ՝ անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին՝ կառավարության ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման շրջանակներում իրականացվել են մի շարք գործողություններ: Աղբահանության և հանրապետության տարածքում փակվել են 1480 աղբանոցներ: Սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների»:
Նշված և ծրագրի շրջանակներում նախատեսված այլ գործողությունների իրականացման շարունակականության ապահովման նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն և պատասխաանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշները: Հանձնարարվել է ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը միջոցներ կձեռնարկվեն ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Ըստ կառավարության 2017 թվականի միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ կներկայացվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը:
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ծառայությունների և տուգանքների կիրառման վերաբերյալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ այն նախատեսվում է կառավարության քննարկմանը ներկայացնել օգոստոսի առաջին տասնօրյակում, իսկ սեպտեմբերին՝ ԱԺ:
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02