Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Գերմանիայի ներքին շահերից բխող որոշում էր: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
«Հայերի համար երբեք ոչ մեկը ոչինչ չի արել, ինչո՞ւ դա արվեց ապրիլի 24-ից հետո, քանի որ Գերմանիայի համար պահը հասունացել էր հիմա, Գերմանիային հիմա էր դա հարկավոր: Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հայերը հրճվանքով շնորհակալություն հայտնեն, իսկ Թուրքիան էլ զգաստանա: Կարծում եմ, որ ճանաչումը շարունակություն չ ունենա, այն կտա մեզ միայն մի քանի օրվա հաճույք»,-ասաց նա:
Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ բանաձեւում կան մի շարք անընդունելի կետեր, որոնց հետ ինքը համաձայն չէ. «Ցեղասպանություն բառը մի քանի տեղ է օգտագործվում, մնացած տեղերում օգտագործվում է «մասսայական ոչնչացում» բառը: Ըստ էության խուսափում են այդ բառն օգտագործելուց: Բանաձեւում խոսվում է հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության մասին, քրիստոնյա բառը վտանգավոր ձեւ է ստանում այստեղ: Հայաստանում եւս ոմանք կարծում են, որ ցեղասպանությունը կատարվեց, որովհետեւ հայերը քրիստոնյա էին, չկա այդպիսի բան, էթնիկ զտման համար է կատարվել այն՝ Թուրքիայի տարածքից հայերին հեռացնելու համար: Սա վտանգավոր է հայերին մահմեդական աշխարհի հետ հակասության մեջ դնելու առումով: Բունդեսթագն այսպիսի բաց պետք է թույլ չտար»:
Քաղաքագետի խոսքով, շատ վատ դրույթ է այն, որ վերջին հատվածում ասվում է՝ պետք է Թուրքիայի կողմից խթանվի հայկական հուշարձանների վերականգման աշխատանքը: «Կարելի է եզրակացնել, որ Գերմանիան կուլ է տվել Թուրքիայի այն խայծը, իբր սկսել է հայկական հուշարձանների վերականգնումը: Մենք շատ անընդունելի բան ենք արել, որ ստորագրել ենք այդ արձանագրությունների տակ, շատ սխալ ենք արել, որ հետ չենք կանչել, բայց Բունդեսթագն էլ պետք է չուղղորդվեր մեր բաց թողնված քաղաքականությամբ: Սարսափելի կետերից է այն, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվություն չի կրում ցեղասպանության համար, այսինքն ազատում են նրանց պատասխանատվությունից»,-ընդգծեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22