Երևանում նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է իրավախախտման 5 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Նման տվյալներ է ներկայացվել քաղաքապետարանի հերթական խորհրդակցութան ժամանակ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև կիսակառույց շինությունների և այն տարածքների խնդրին, որտեղ նախատեսված են քաղաքաշինական ծրագրեր, բայց դեռևս չեն իրականացվում:
Երևանի գլխավոր ճարտարապետին, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել և գույքագրել վերոնշյալ տարածքներն ու շինությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր:
«Առանձին-առանձին ուսումնասիրեք, գույքագրեք և օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ: Տարածքների սեփականատերերին և վարձակալներին ուղարկեք համապատասխան ծանուցումներ, անհրաժեշտության դեպքում, դիմեք նաև դատարան՝ վերոնշյալ հողատարածքները դատական կարգով համայնքին վերադարձնելու, իսկ անավարտ կառույցները օտարելու պարտավորեցնելու պահանջով: Այս հարցում պետք է լինենք խիստ և հետևողական՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում բոլոր կառուցապատողներին տրամադրվել են մի շարք արտոնություններ և հնարավորություններ են ընձեռվել կառուցապատում իրականացնելու համար: Հետևաբար, այլևս անհանդուրժելի է քաղաքում նման պատկեր ունենալը: Կառուցապատողը պետք է հստակ իմանա՝ եթե խախտում է օրենքի տառը, ենթարկվելու է պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02