Կառավարությունն ընդունել է «ՀՀ Լոռու մարզպետարանին գույք ամրացնելու, Գյումրու և Սպիտակի համայնքներին գույք հանձնելու մասին» որոշում՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում կառուցված գույքը դրա հասցեատերերին (ծրագրի շահառուներին և համայնքին) հանձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 258 բնակելի տների կառուցումն ավարտին է հասցվել, սակայն ընկերության սնանկացման պատճառով չի հանձնվել ծրագրի շահառուներին: Անհրաժեշտություն է առաջացել վերը նշված 258 բնակելի տները հանձնել ծրագրի շահառուներին և դրանով ավարտին հասցնել նրանց նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև Սպիտակ քաղաքի Վարպետաց և Գյումրի քաղաքի Մուշ-2-2 ու Անի թաղամասերում կառուցված կոմունիկացիոն համակարգերը հանձնել համայնքներին՝ այդ թաղամասերի բնականոն շահագործումն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվել է վարչապետի գլխավորությամբ Լոռու մարզում հուլիսի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02